Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում «Անժիի» հետ ոչ-ոքի` 2:2, խաղալուց հետո ИТАР-ТАСС-ին ասել է. «Ֆիզիկապես մենք լավ ենք պատրաստված: Բայց այսօրվա խաղում խնդիրը ոչ թե պատրաստվածությունն էր, այլ հաջողությունը, ինչն էլ մեզ չբավականացրեց…Հստակ չեմ կարող ասել, թե հանդիպման վերջին րոպեներին ինչ էր կատարվում մեր պաշտպանության հետ»:
Մովսիսյանը չի պատասխանել հարցին, թե հանդերձարանում գլխավոր մարզիչ Վալերի Կարպինն ինչ է ասել ֆուտբոլիստներին: «Դա պիտի մնա մեր մեջ», – ասել է հարձակվողը:
Ռուսական մամուլը գրում է նաեւ, որ խաղից հետո «Սպարտակի» ֆուտբոլիստները հրաժարվել են շփվել լրագրողների հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` rsport.ru-ի