Ղրիմից հետո Մերձդնեստրը ևս ցանկանում է մտնել Ռուսաստանի Դաշնության կազմ, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ այդ մասին այսօր գրել է «Ведомости» պարբերականը:
Մերձդնեստրի Խորհրդարանի խոսնակ Միխայիլ Բուրլան դիմել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին` խնդրելով ռուսական օրենսդրությամբ իրենց նման հնարավորություն ընձեռել:
Բուրլան հիշեցրել է, որ 2006 թվականին ՄԵրձդնեստրի բնակչության ավելի քան 97 տոկոսը քվեարկել է Ռուսաստանի հետ միավորվելու օգտին, ռուսերենը իրենց մոտ պետական լեզու է, տարածաշրջանում բնակվում են շուրջ 200 հազար Ռուսաստանի քաղաքացիներ: