Վերջին մեկուկես տարվա ընթացքում թալիշական ազգային շարժումն սկսել է ակտիվորեն համագործակցել հայկական կազմակերպությունների եւ գիտական հաստատությունների հետ։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դոցենտ Վարդան Ոսկանյանը՝ միաժամանակ նշելով, որ հայերի եւ թալիշների միջեւ ստեղծվել է դաշինք։
«Իր հայրենիքում զրկված լինելով սեփական մշակույթը զարգացնելու, սեփական լեզուն եւ ինքնությունը զարգացնելու բոլոր հնարավորություններից, թալիշները պահանջում են գիտական օժանդակություն, որն այս պահի դրությամբ, փաստացիորեն տրամադրում է միայն Հայաստանը, իհարկե գիտական շրջանակները, ոչ թե պետական»,- ասաց նա։
ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դոցենտ Վարդան Ոսկանյանը միաժամանակ հավելեց, որ թալիշները մեզանից ակնկալում են օժանդակություն մեր իրանագիտական դպրոցից եւ որ հայերը բարձր ամբիոններից բարձրաձայնեն թալիշների խնդիրների մասին։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում