Մարտի 15-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2005 թ. ծնված Ինեսսա Հ.-ն: Երեխայի մայրը հայտարարել է, որ Ն. Աշտարակեցու փողոցում դուստրը վրաերթի է ենթարկվել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն