Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վլադիմիր Հորբաչ. «Ղրիմի հանրաքվեն սոցիոլոգիական հարցում էր»

Մարտ 18,2014 13:55

Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման թեման էր՝ «Ղրիմի ընտրությունը եւ ազդեցությունը տարածաշրջանի վրա»: 

Մասնակցում էր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, քննարկումը մոդերացնում էր Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը եւ Ուկրաինայից տեսազանգով միացավ Եվրաատլանտյան համագործակցության ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Հորբաչը:

Վլադիմիր Հորբաչը խոսելով Ղրիմի ազգաբնակչության ընտրության մասին, Ղրիմի հանրաքվեն որակեց իբրեւ մի մեծ սոցիոլոգիական հարցում եւ նշեց՝ «Ես այդ հանրաքվեն համարում եմ որոշակի կամքի դրսևորում, բայց՝ ոչ ազատ կամքի: Այն կարելի է անվանել ցանկացած բան, միայն ոչ հանրաքվե»:

Վլադիմիր Հորբաչի խոսքով՝ երեկ Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել առաջարկությամբ, որից հասկանալի է դառնում, որ Ռուսաստանը պատրաստ լրացումներ անել, եթե ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Ուկրաինան համաձայնվեն գնալ որոշակի զիջումների: Նրա փոխանցմամբ՝ «Միջազգային հանրության արձագանքն ավելի ակտիվ է, քան ես ակնկալում էի: Կարելի է ասել, որ արդեն սկսվում է սանկցիաների երրորդ փուլը: Եվ շուտով Ռուսաստանը որոշակի մեկուսացման մեջ է հայտնվելու»:

Վլադիմիր Հորբաչը նաեւ շեշտեց, որ Ուկրաինային, ճիշտ է այս պահին տնտեսական օգնություն է պետք, բայց առաջնայինը՝ ռազմականն է. «Մենք ռազմական ուժը վերաստեղծելու խնդիր ունենք»,- նշեց նա:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով էլ՝ Ղրիմում տեղի ունեցածը չի կարելի հանրաքվե համարել: Անդրադառնալով Ռուսաստանին՝ նա կարծիք հայտնեց, որ սանկցիաները մի քիչ ուշանում են, եւ այս պահին դրանք այնպիսին չեն, որ կարողանան Ռուսաստանին կանգնեցնել:
Ռուբեն Մեհրաբյանը գտնում է, որ կարեւոր առանձնահատկությունն այս հակամարտությունում այն է, որ նրանում բացակայում են կրոնական կամ էթնիկ հողի վրա խնդիրները, ինչը կար Կովկասում:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31