Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքում Արդարադատության ակադեմիայի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է ակադեմիայի նորակառույց մասնաշենքում, ծանոթացել պայմաններին, զրուցել ակադեմիայի կառավարումն ու ընթացիկ գործունեությունն իրականացնող պատասխանատուների, ինչպես նաև ուսումնական գործընթացում ներգրավված առաջին մասնակիցների հետ:
Արդարադատության ակադեմիան հիմնադրվել է ՀՀ Կառավարության 2013թ. սեպտեմբերի 13-ի N990-Ա որոշմամբ: Հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ հիմնադրի անունից հանդես եկող պետական լիազոր մարմինը՝ Արդարադատության նախարարությունը:
Ակադեմիայի գործունեության նպատակներն են՝ դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մոտ անհրաժեշտ հմտությունների ձևավորումը և մասնագիտական գիտելիքների ընդլայնումը, գործող դատավորների, դատախազների, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների, դատական կարգադրիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների շարունակական կատարելագործումը, դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կրթական ծրագրերի աստիճանական մերձեցումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:
Արդարադատության ակադեմիայի խնդիրն է՝ կյանքի կոչել դատավորների և դատախազների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման որակապես նոր մոտեցումներ, որոնք բխում են ՀՀ Նախագահի կողմից հաստատված Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարության ծրագրից:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Բարև Ձեզ, ես Եվրոպական ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի բակալավրի շրջանավարտ եմ: Կցանկանայի իմանալ.
1.Բակալավրի դիպլոմով կարող եմ արդյոք սովորել Արդարադատության ակադեմիայում?
2.Որքան է վարձավճարը և ուսման տևողությունը?
3.Ավարտելով ակադեմիան կարող եմ աշխատել որպես դատախազ կամ դատավոր?
Նախապես շնորհակալություն.
Անհամբեր կսպասեմ Ձեր պատասխանին.
Հարգանքներով` Հերմինե…
Հարգելի Հերմինե, Ձեր հարցերը փոխանցել եմ մեր իրավական բաժնի պատասխանատու Ռուզան Մինասյանին: Նրա ֆեյասբուքայն էջը https://www.facebook.com/ruzan.minasyan