Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մարտի 16-ին հեռախոսազրույցի ժամանակ զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության հետևանքների մասին: «Ցենզոր.նեթ»-ը, հղում անելով «Էպրեոսո.թվ»-ին, գրում է, որ այդ մասին հայտնել են թուրք դիվանագիտական աղբյուրներից:
Ասվում է, որ Էրդողանն ու թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլևն իրենց վերջին հանդիպմանը քննարկել են Ռուսաստանի հետ հակամարտության պատճառով առաջացած Ղրիմի թաթարների խնդիրները: Ջեմիլևը հիշեցրել է, որ մարտի սկզբներին անհայտ անձիք Ղրիմի թաթար էին սպանել:
Հանդիպումից հետո, պնդել է աղբյուրը, Էրդողանը զանգահարել է Պուտինին և զգուշացրել, որ եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, եթե Ղրիմի իշխանությունները կամ բանակը բռնություններ կիրառեն թաթարների դեմ, ապա Թուրքիան ստիպված կլինի Ռուսաստանի նավերի առջև փակել Սև ծովի նեղուցները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ