Մարտի 16-ին Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեով Ուկրաինայի կազմի մեջ մտնող այդ ինքնավարության քաղաքացիների գերակշիռ մասը արտահայտվեց Ռուսաստանին միանալու օգտին՝ իր ինքնորոշումը միացումի վերածելու համարձակ քայլով նոր կացություն ստեղծելով ինչպես Արեւմուտքի եւ Ռուսաստանի, այնպես էլ Մոսկվայի եւ ԱՊՀ գծով նրա գործընկերների հարաբերություններում։
Առաջին հարթության վրա Ռուսաստանը հաջողությամբ կասկածի տակ դրեց պետությունների տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների միջեւ ընտրություն կատարելու այն «բացառիկ իրավունքը», որը Արեւմուտքը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, իրեն է վերապահել առնվազն ԽՍՀՄ փլուզումից հետո։
Որպես նման «իրավունքի» վիճարկման վկայություն՝ ՌԴ նախագահը ԱՄՆ իր գործընկերոջ հիշեցնում է Կոսովոյում կատարվածը՝ հասկացնելով, որ եթե խնդիրը վերաբերում է հարցի իրավական կողմին, ապա նախադեպի առկայությունն ակնհայտ է, իսկ եթե խոսքը Միացյալ Նահանգների բացառիկ քաղաքական իրավունքի մասին է, ապա ինքը դա չի ճանաչում։
Երկրորդ հարթության վրա Ռուսաստանը հասկացնում է ԱՊՀ տարածքի իր բոլոր գործընկերներին, որ հարկ եղած դեպքում ինքը կարող է հաշվի չառնել նրանց տարածքային ամբողջականությունը՝ ինքնորոշման ձգտող այս կամ այն տարածքի բնակչության հետ իր հարաբերություններում։
Կարդացեք նաև
Դա վերաբերում է Մոլդովային, Ղազախստանին եւ, իհարկե, Ադրբեջանին, որը, դատելով ռուսական փորձագիտական եւ քաղաքական շրջանակների պահվածքից, հայտնվել է Մոսկվայի առավել «սեւեռուն ուշադրության» կենտրոնում՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման հարցում իր աներկբա դիրքորոշման պատճառով։
Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում