Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գեւորգյան. Գլխավոր պողոտայում վատ տեսքով կրպակ չպետք է լինի. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 18,2014 12:33

Նախօրեին պարզվեց, որ Մաշտոցի պողոտայում՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի շենքին կից տարածքում մեկ գիշերվա ընթացքում նոր կրպակ է հայտնվել։ Այս կրպակի լուսանկարները շատ արագ հայտնվեցին համացանցում, եւ քննարկում սկսվեց, թե ինչ իրավունքով է այդ վայրում նման չափեր ունեցող կրպակ տեղադրվել, որը, ի դեպ, նաեւ գրեթե փակել է դեպի բակ տանող անցումը։ Երեկ մեզ հետ զրույցում եւս բազմաթիվ քաղաքացիներ նշեցին, որ նման տարածքում նման չափեր ունեցող կրպակի տեղադրումով քաղաքապետարանը հերթական անգամ ապացուցեց, որ «Ավելի լավ Երեւանը» անհեթեթ շինություններով լի Երեւանն է։

Krpak

Երեկ այդ կրպակ մեր այցելության պահին ՀՀԿ կրծքանշաններով երկու տղամարդ էին այնտեղ, ովքեր ներսից ուսումնասիրում էին շինությունը եւ դրանում ընթացող աշխատանքները։ Որպես մերձակա շենքերից մեկի բնակիչ ներկայացած մի տղամարդ մեզ ասաց, որ այդ կրծքանշաններով տղամարդիկ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ են, ովքեր այցելել են կրպակ՝ պարզելու, թե ինչպես են ընթանում շինարարական աշխատանքները։

Մեր հարցին, թե արդյոք քաղաքապետարանի աշխատակիցները բոլո՞ր կրպակների տեղադրմանն են հետեւում՝ տղամարդը չպատասխանեց։ Նշված տղամարդը մեզ նաեւ ասաց, որ մտահոգվելու որեւէ առիթ չկա, քանի որ կրպակը օրինական է տեղադրվել, այն աշխատելու է երաժշտական քոլեջին կից, եւ այնտեղ երաժշտական գործիքներ են վաճառվելու, ինչ վերաբերվում է մերձակա շենքերի բնակիչներին, ապա նրանք համաձայնություն են տվել, որ այդտեղ կրպակ տեղադրվի։

Երեւանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապի բաժնի ղեկավար Արթուր Գեւորգյանը մեր հարցերին ի պատասխան երեկ ասաց, որ երաժշտական քոլեջի մոտ տեղադրվածը ոչ թե նոր, այլ արդիականացված կրպակ է։

«Այդտեղ եղել է նույն կրպակը, սակայն դրվել է արդիականացման խնդիր, ինչպես դրվել էր բոլոր գլխավոր փողոցներում առկա նմանատիպ կառույցների դեպքում։ Բոլոր նմանատիպ կառույցները պետք է լինեն արդիական։ Այսինքն՝ նոր ինչ-որ թույլտվություն, նոր ինչ-որ բան չկա, դրա կարիքը չկա։ Դա եղել է, ուղղակի եղել է հին տեսքով, անխնամ ու վատ տեսքով, ինչի համար կոնկրետ վարչական շրջանը, որը նման իրավասություն ունի, պահանջ է դրել, որ կրպակը արդիականացվի։ Գլխավոր պողոտայում վատ տեսքով կրպակ չպետք է լինի»,- ասաց Գեւորգյանը:

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Արդիականացնեմ ձեզ ………………

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31