Առաջիկա 5 տարում Սևանա լճի տարածքի մի մասը կվերածվի ձկնաբուծարանի: Դրա համար լճի տարածքում կկառուցվեն ցանցավանդակային տնտեսություններ: Այլ կերպ ասած՝ հենց լճի մեջ կսկսեն ձկներ բուծել: Այս ծրագիրն արդեն արժանացել է կառավարության հավանությանը, անգամ բնապահպանության նախարարն է հասցրել գովաբանել այն: Ավելին, կառավարությունը պետական բյուջեից 8.4 մլն դրամ է հատկացնել «Գրանթ Թորոնթոն» ՓԲԸ-ին` ծրագիրն անկախ տնտեսագիտական փորձաքննության ենթարկելու համար: Եվ փորձաքննությունն էլ արդեն կանաչ լույս է վառել լճում արդյունագործական ձեռնարկություն հիմնելու նախաձեռնության առաջ: Ծրագրի իրականացմանը, սակայն, դեմ է, Հայաստանի բնապահպանական հանրույթը: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու մասնագետները վստահ են, որ այս ծրագիրն ուղղակի դատավճիռ է Սևանի համար:
«Փաստինֆո»-ի հարցին, թե ո՞վ կամ ովքե՞ր են կանգնած այս ծրագրի հետևում, «Էկո լուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը պատասխանեց. «Այս հարցի պատասխանը շատ պարզ է, վերցնում են մի կազմակերպություն` «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ, որը պետք է իրականացնի այս ծրագիրը: Հիմա իրենք ասում են, որ այս մասշտաբային ծրագրի իրականացման մեջ պետք է մասնակցություն ունենա նաև մեր կառավարությունը, որ դա մի մասով կլինի պետական ծրագիր»:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում