Բանից պարզվում է՝ էջմիածինցի մի վարորդ մոտ մեկ տարի առաջ խիստ բարկացել է արագաչափ սարքերի վրա, քլունգն առել է ու այդպիսի երկու սարք ջարդել՝ դրանով իսկ, ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ, դիտավորությամբ պատճառելով 375 հազար դրամի վնաս։
«ՉԻ»- Մենք, իհարկե, մեր զորակցությունն ենք հայտնում էջմիածինցի վարորդին եւ հավաստիացնում, որ նրա հերոսական արարքը լիովին տեղավորվում է «անհրաժեշտ ինքնապաշտպանության» շրջանակներում։ Բայց խնդիրը միայն դա չէ։ Ուշադրություն դարձրեք պատճառված վնասի գումարին։ Փաստորեն՝ արագաչափի գինը 190 հագար դրամ էլ չկա, մինչդեռ, ինչպես հանրահայտ երգում է ասվում, այդ «хитроумный агрегат»-ը օրական առնվազն այդքան եկամուտ է բերում, ընդ որում՝ կլոր տարին։ Համաձայնվեք՝ վատ բիզնես չէ։ Առավոտյան ներդնում ես գումարը, երեկոյան այն արդեն «ծախսերը հանում է», իսկ հաջորդ օրվանից՝ գերշահույթներ բերում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում