Հատված ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի (Շերիֆ) հարցազրույցից:
– Ձեր ինչի՞ն էր պետք այդ տարիքում կորցնել կուսակցական, կներեք, անաղարտությունը:
– Ուզում էիք ասել՝ կուսությո՞ւնը։ Եթե այդ տեսանկյունից նայենք, ես արդեն այն կորցրել էի։
– Մարտի մե՞կը նկատի ունեք։
– Չէ, հետո էլ կարծում եմ, ու Դուք էլ, երևի, գտնում եք, որ Մարտի մեկը «բլից» թեմա չէ։
– «Գտնում եմ»։ Իսկ Դուք ճանաչո՞ւմ եք Անի Զաքարյանին։
– Չէ։ Դե, երիտասարդ աղջիկ է, որոշել է կուսակցություն ստեղծել, այդ կուսակցությամբ առաջ գնալ, կարծում եմ՝ դա նորմալ է։
– Կարծում եք՝ երիտասա՞րդ է։ Քանի՞ տարեկաններն են Ձեզ համար երիտասարդ, որպես օրինաչափություն։
– Գիտե՞ք, ես հիսուներեք տարեկան եմ և համարում եմ, որ դեռ երիտասարդ եմ, մարդը ծերանում է տարիներով, բայց հոգով չի ծերանում։
– Ուրեմն, պարոն Գրիգորյան, մենք համատեղ «եկանք» երկու խոշոր ռազմավարական կարծիքի՝ մեկը Մարտի մեկի հարցով, մյուսն էլ այն, որ Կարեն Ավագյանը շատ երիտասարդ է, ի տարբերություն Ձեր մյուս կուսակիցների, որոնք պնդում են, թե քառասուն տարեկան Կարեն չի լինում, կներեք, երիտասարդ չի լինում։
– Ես Կարեն Ավագյանին որպես պատգամավոր եմ ճանաչում, ինքը երիտասարդ պատգամավոր է, ՀՀԿ երիտթևի ղեկավարն է, համարում եմ իրեն գրագետ, խելացի երիտասարդ։
– Լավ, էլի Ձեր մասին հարց. Դուք ուզո՞ւմ եք, որ Քոչարյանը վերադառնա։
– Ես, որպես անձնավորություն, որպես Հայաստանի քաղաքացի, կուզենայի, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնար։
– Ասում են՝ Դուք իր մարդն ենք։
– Չէ, ես իմ կնոջ, Անահիտի մարդն եմ։ Պարզապես, ես Քոչարյանի հետ շուրջ տասը տարի աշխատել եմ՝ իր ենթակայության տակ, և համարում եմ նրան լավ նախագահ։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես fe facto» թերթի այսօրվա համարում