Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Մանասյան. «Արցախի հարցը չպետք է կապել Ղրիմի հարցի հետ»

Մարտ 18,2014 11:55

«Այն վճռականությունը, որը ՌԴ-ն ցուցաբերում է իրադարձություններում, խոսում է այն մասին, որ դա արկածախնդրություն չէ»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ անդրադառնալով Ղրիմի շուրջ տեղի ունեցած զարգացումներին: Ղրիմյան ճգնաժամը քաղաքագետը միայն Ղրիմինը չհամարեց և շեշտեց, որ այն ունի աշխարհաքաղաքական նշանակություն:

Հարցին՝ այս զարգացումներն ի՞նչ ազդեցություն կունենան ԼՂ հակամարտության լուծման գործընթացի վրա, պարոն Մանասյանն այսպես արձագանքեց. «Արցախի հարցը չպետք է կապել Ղրիմի հարցի հետ: Մենք բոլորովին չպետք է մտածենք, թե դեպքերի այս կամ այն ընթացքը միանշանակ կպայմանավորի Ղարաբաղյան հակամարտության այս կամ այն լուծումը: Ոչ միայն այն պատճառով, որ ամեն անգամ մենք հանդիպում ենք փաստի, որ ամեն հակամարտություն կարգավորվում է յուրովի, այլ խնդիրն այն է, որ ամեն մի պարագայում ամեն մի իրադրություն անկրկնելի է գլոբալ իմաստով և գլխավոր խաղացողները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում կոնկրետ հակամարտության նկատմամբ: Եթե հույս ենք տածում, թե ահա Ղրիմը անկախացավ, անցավ ՌԴ-ին, այդպես դրա հարցը լուծվեց: Մենք այդպիսով մեզ զինաթափում ենք: Մեզ թվում է, թե ուրիշներին ենք հանձնում մեր խնդիրը: Այնինչ մենք պետք է պատրաստ լինենք դեպքերի այլ ընթացքին»:

Քաղաքագետը ուկրաինական զարգացումները համարում է կառավարվող՝ աշխարհի տարբեր կենտրոններից. «Վեր հառնող Ռուսաստանը, անկում ապրող Ռուսաստանը վերագտել է իրեն»:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք Մինսկի խմբի համանախագահների գաղափարական հակասությունները կազդե՞ն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, պարոն Մանասյանը պատասխանեց. «Մինսկի խմբի համանախագահները կընդունեն մի այնպիսի կեցվածք, թե իբրև ոչինչ չի եղել»:

Aravot.am-ը, հիշեցնելով Անդրիաս Ղուկայանի այն մտահոգությունը, թե հնարավոր է մարտի 22-ին սկսվի Երրորդ հայրենականը, պարոն Մանասյանը պատասխանեց. «Բոլոր խոշոր երկրների ղեկավարները պետք է խելագար լինեն դեպքերը նման հունով զարգացնելու համար: Իրար զսպող և հավասարակշռող ուժեր կան աշխարհում, եթե կա Չինաստան, Ռուսաստան, Եվրոպա, ապա այդ նժարները գրեթե այսօր գտնվում են հավասարակշռված տատանումների մեջ»:

Պարոն Մանասյանը նաև նշեց, թե Ռուսաստանում ժողովրդագրական խոր ճգնաժամ է կանխատեսում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31