Մարտի 15-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում վիճաբանություն է:
Պարզվել է, որ 1963 թ. ծնված Ալբերտ Գ.-ն ժամը 18.00-ին Երևանի Կոմիտասի պողոտայի և Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել 1969 թ. ծնված Հակոբ Մ.-ի մարմնի տարբեր մասերին, ապա դանակով հարվածել նախաբազկին:
Հակոբ Մ.-ն հրավիրվել է ոստիկանության բաժին, սակայն ալկոհոլային հարբածության պատճառով նրանից հաղորդում չի ընդունվել:
Նույն օրը, ժամը 18.15-ին, նշված վայրից բերման ենթարկված Ալբերտ Գ.-ի խուզարկությամբ հայտնաբերվել է խոհանոցային դանակ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կարդացեք նաև
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն