Լրահոս
Օրվա լրահոսը

Արտոնյալ ժամանակահատվածով ՙABB – ԱՎԻԱ+՚ վարկային գծեր ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և Չեխական ավիաուղիների Visa համատեղ քարտերով

Մարտ 18,2014 11:26

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ առաջարկում է մինչև 50 օր արտոնյալ ժամանակահատվածով ՙABB- ԱՎԻԱ+՚ վարկային գծեր ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և Չեխական ավիաուղիների Visa համատեղ քարտերով:

ՙABB – ԱՎԻԱ+՚ վարկային գիծը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ դրական վարկային պատմություն և Բանկ ներկայացնել ընդամենը անձնագիր ու սոցիալական քարտ:

Նշենք նաև, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և Չեխական ավիաուղիների հետ համատեղ քարտերը հայաստանյան բանկային շուկայի համար բացառիկ քարտեր են, որոնք նախատեսված են հաճախ ճանապարհորդող անձանց համար, ովքեր օգտվում են “Czech Airlines”, “Aeroflot”, “Air France”, “KLM”, “Alitalia” և “Sky Team” անդամ այլ ավիաընկերությունների, ինչպես նաև “Etihad Airways” ավիաընկերության թռիչքներից:

Կատարելով գնումներ Քարտով և օգտվելով վերոնշյալ ավիաընկերությունների թռիչքներիցª քարտապանները կուտակում են բոնուսային մղոններ, որոնցով հնարավոր է.

  • ստանալ Czech Airlines, Etihad Airways կամ SkyTeam-ի անդամ ավիաընկերությունների բոնուսային տոմս,
  • կատարել տոմսի դասի փոփոխություն մինչև բիզնես դաս SkyTeam-ի անդամ որոշ ավիաընկերությունների թռիչքների համար,
  • մուտք գործել Պրահայի օդանավակայանի VIP սպասասրահներ,
  • տեղափոխել լրացուցիչ ուղեբեռ և ստանալ այլ արտոնություններ:

Բացի մղոններ կուտակելուց, Քարտերը թույլ են տալիս օգտվել նաև Visa վճարային համակարգի քարտերի ընձեռած այլ հնարավորություններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31