Այսօր առավոտյան մահացել է քանդակագործ Արա Շիրազը։
Ինչպես «Ա1+»-ին հայտնեցին «Նաիրի» բժշկական կենտրոնից, Արա Շիրազը փետրվարի 24-ից գտնվում էր հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում եւ արհեստական շնչառություն էր միացված։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կարդացեք նաև
Խորին ցավակցությ
ԱՐԱ ՇԻՐԱԶԻ
ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Շիրազի մահով՝ որբացավ հոգիս,
Սիփանի մահով՝ քարուքանդ եղավ,
Արայով՝ մահը հարվածեց կյանքիս,
Այս ի՞նչ սև գուժ էր՝ ինձ հեռվում գտավ…
Հողը երերաց՝ ոտքիս տակ գնաց,
Քարացած ընկա՝ համրացա մեկից,
Աղի արցունքս՝ սրտիս մեջ մնաց,
Ասես, մեկն էի՝ իր քանդակներից…
Ավա՜ղ, իր կանչին՝ ցավին չհասա,
Կհասնե՞մ արդյոք՝ նրա սուրբ հողին,
Տեր Աստված, գոնե, դու նրան ասա՝
Ինձ ու՞ր նետել այս կյանքի ուղին…
Նրա պայծառն ինձ հետ կմնա,
Եվ լռությունը՝ խոսուն ու բարի,
Նա չի գնացել՝ իմ սրտում միշտ կա.
Իմ հոգում նրա աստղը չի մարի…
Հանճարից՝ միշտ էլ, հանճար է ծնվում,
Ազգ իմ, լավերիդ ոսկե զարդն էր նա.
Հայոց որդանը՝ նրա գույներում,
Իր անվան նման՝ հավերժ կմնա…
©ՀԱՍՄԻԿ ՍԵՐՄԱՐԻՉԱ