Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյան. Ղրիմի հանրաքվեն անցել է միջազգային իրավունքներին համապատասխան. «Հայկական ժամանակ»

Մարտ 18,2014 11:06

Հատված Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ հարցազրույցից:

Անցյալ շաբաթ Ժիրինովսկին հայտարարեց, որ Ղարաբաղն էլ Ղրիմի օրինակով մտնի ՌԴ կազմ։ Այդ մասին ի՞նչ կասեք։

– Դե, գիտեք, Ժիրինովսկին ինչ ասես կարող է հայտարարել, չգիտեմ՝ ինչ է հայտարարել։ Այդպիսի բան չկա։ Ղրիմում հանրաքվե է եղել, ժողովրդի 95 տոկոսը ցանկացել է միանալ ՌԴ-ին եւ այդ հանրաքվեն անցկացվել է միջազգային իրավունքին համապատասխան։ Ես, որպես Ռուսաստանի հայերի միության նախագահ, չեմ խառնվում քաղաքականությանը, որովհետեւ Ուկրաինայում էլ են հայեր ապրում, ՌԴ-ում էլ։ Մեր խնդիրն է՝ չզբաղվել քաղաքականությամբ։ Մեր միության գործադիր խորհրդի որոշմամբ, հայերը քաղաքականությամբ չեն զբաղվում։ Մենք պետք է հարգենք այն, ինչ եղել է։

Հայտնի է, որ ՌԴում օրենքներ են մշակվում, որ հայերի քաղաքացիություն, ինչպես նաեւ աշխատանքի իրավունք ստանալը հեշտանա։ Դուք այդտեղ պրոբլեմ չե՞ք տեսնում, չե՞ք կարծում, որ Հայաստանում կարող է լուրջ խնդիր եւ արտագաղթի նոր ալիք սկսվի։

– Ես մի բան եմ ուզում ասել, Ռուսաստանը ոչինչ չի անում Հայաստանի շահերի դեմ։ Հարցը չի գնում ՀՀ քաղաքացիներին քաղաքացիություն տալու մասին։ Խնդիրն այն է, որ Մաքսային միության անդամ երկրների, ընդհանրապես Հայաստանի, որպես ՌԴ-ի քաղաքական եւ ռազմավարական գործընկերոջ, քաղաքացիների համար, ովքեր ժամանակավորապես աշխատում են այստեղ, հեշտացնեն այդ պրոցեսը։ Մինչեւ 400 հազար հայ կա ՌԴ-ում, որ այդպիսի խնդիրներ ունի։ Նրանք մոտավորապես 2.5 միլիարդ դոլար փող են ուղարկում ՀՀ։ Եթե այդ մարդկանց խնդիրները չլուծվեն, իհարկե, տնտեսական խնդիրներ կառաջանան ՀՀ-ի համար։ Այսօր Հայաստանի նախագահը, ՀՀ կառավարությունը, այստեղի դեսպանությունը մեծ աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ։ Դա Հայաստանի շահից ելնելով է արվում։ ՌԴ իշխանությունները ընդառաջ են գնում, եւ ինձ թվում է, այդ խնդիրը կլուծվի։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31