Մարտի 17-ին, ժամը 20.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 2000 թ. ծնված Վաղինակ Թադևոսյանին և 2001 թ. ծնված Լավրենտ Պետրոսյանին և դիմել փախուստի:
Վրաերթի հետևանքով Վ. Թադևոսյանը տեղում մահացել է, իսկ Լ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` մարտի 18-ին, ժամը 01.30-ին, Քասախ գյուղի Երիտասարդական փողոցի 9 շենքից, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով, բերման է ենթարկվել 50-ամյա վարորդը: Նա խոստովանել է, որ վրաերթը կատարել է ինքը:
Վարորդը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն