Երկու բուհերի՝ ճարտարապետաշինարարականի եւ պոլիտեխնիկի ռեկտորների պարտականությունները համատեղելու է Թոքմաջյանը։ Ավելի վաղ, մինչեւ նախարարի հրաման արձակելը, ՀՊՃՀ մեքենայական թարգմանության լաբորատորիայի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը նշեց, որ տարիներ առաջ է իրենց բուհը կիսվել պոլիտեխնիկի եւ շինարարականի. «Ես միշտ կողմ եմ եղել միացմանը։ Նոր ռեկտորի դեպքում հենց այդ միացման հարցը պետք է առաջ քաշվի»։
Հավանաբար, Թոքմաջյանի վրա նաեւ պոլիտեխնիկի ռեկտորի պարտականությունը դնելով, նպատակ ունեն վերամիավորել բուհերը։ «Բացի այդ, պետք է բուհի կանոնադրության մեջ փոփոխություններ արվեն, որպեսզի բուհը կարողանա իր ռեկտորին ընտրել։ Այդ բարեփոխումներն անելուց հետո միայն կարելի է նոր ռեկտորի մասին մտածել, բայց առաջնայինն օրենքները փոխելն է, եթե ուզում ենք իսկապես բուհի համար աշխատող ու արժանավոր ռեկտոր ունենալ»,- ավելացրեց պրոֆեսոր Մանուկյանը։
Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում