Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կառավարության, վարչապետի հրաժարականի պահանջը մեծ-մեծ փուչիկ է». «Առաջին լրատվական»

Մարտ 18,2014 10:20

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Տիկին Բախշյան, անցած շաբաթ Կապանում հանդիպումների ժամանակ ձեր կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե «Կառավարությանն անվստահություն հայտնելը կիսամիջոց է, և երկրում փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ է ամբողջական իշխանափոխություն»: «Ժառանգությունում» բոլո՞րն են այդ կարծիքին: 

– Ես միայն իմ անունից կխոսեմ և կասեմ, որ լիովին համակարծիք եմ, որ այդ կիսատ քայլերը՝ կառավարություն փոխելը, վարչապետի հրաժարական պահանջելը, մեծ-մեծ փուչիկներ են, որոնք հեշտությամբ կպայթեն ցանկացած պահի: Եվ պայթում են: Շատ շուտով կտեսնեք:

Ինչո՞ւ եք այդպես կարծում: 

– Այդպես եմ կարծում, որովհետև քանի դեռ իշխանությունը վերևից սկսած նույն քաղաքական ուժի ձեռքում է, միայն կառավարության փոփոխությունը ոչինչ չի տալու, ընդամենը «Ա»-ն փոխելու է «Բ»-ով: Իմ կարծիքով` առաջին հերթին պետք է լինեն արտահերթ համապետական՝ խորհրդարանական կամ նախագահական ընտրություններ, կամ՝ երկուսը միասին: Եվ նոր ընտրությունների արդյունքում ձևավորվի նոր կառավարություն:

Այսինքն` այդ ուժերը պետք է նախ պահանջեն Սերժ Սարգսյանի՞ հրաժարականը: 

– Այո, իհարկե: Եթե միայն կառավարության փոփոխություն լինի, և շրջանառվող անունը լինի կառավարության ղեկավար, դա կլինի վերջը:

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՞ն նկատի ունեք: 

– Իհարկե: Ես նրան դեմ եմ ամբողջ էությամբ, չեմ կարող նկարագրել, թե որքան եմ դեմ: Եվ նրա վերադարձի մասին ցանկացած զրույց ինձ հուսահատության գիրկն է գցում:

Խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունները կոնսուլտացիաներ են անցկացնում վարչապետի հրաժարականի շուրջ և գտնում են, որ դա իրենց պայքարի մի փուլն է: 

– Ես չեմ հավատում, որ այդ հարցում ինչ-որ հաջողություն կլինի: «Ժառանգությունը» բազմիցս է ասել, որ միայն կառավարության հրաժարականի շուրջ չի միավորվելու: Իսկ միայն կառավարության հրաժարականի հետ կապված այդ երեք ուժերի միավորումը, ինչպես պարոն Հովհաննիսյանն է ասել, կիսաքայլ է, ոչ մի տեղ չտանող քայլ է:

Արմինե Ավետյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31