Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թբիլիսին դեմ է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը. Ամերիկայի ձայն

Մարտ 17,2014 23:31

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անօրինական է համարում Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն:

Վրաստանի նախագահը մարտի 17-ին հրապարակված հայտարարության մեջ շեշտել է, որ, քանի որ Ուկրաինայի սահմանադրությամբ նման հանրաքվեի անցկացման հնարավորություն չի նախատեսվում, ապա հանրաքվեն իրավաբանական հետևանքներ չի կարող ունենալ:

Մարգվելաշվիլին, բացի այդ, ասել է, թե «անհնար է խոսել ժողովրդի ազատ ընտրության և կամքի արտահայտման մասին այնտեղ, որտեղ իրավիճակը վերահսկում են օտար պետության, մասնավորապես՝ Ռուսաստանի, զինված ստորաբաժանումները»:

«Վրաստանը շատ լավ գիտի, թե ինչ են նշանակում այս գործողությունները: Ռուսաստանի Դաշնությունը նման «հանրաքվեների» և «ընտրությունների» միջոցով է իրականացնում Վրաստանի տարածքի մի մասի օկուպացիոն կառավարումը՝ Աբխազիայում և Ցխինվալիի շրջանում», – ասված է Վրաստանի նախագահի հայտարարության մեջ:

Վրաստանի արտգործնախարարությունն իր հերթին Ղրիմի հանրաքվեն գնահատում են որպես «Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելու փորձ», ինչը, Վրաստանի արտգործնախարարության համաձայն, Ուկրաինայի հետ ինչպես բազմակողմանի, այնպես էլ երկկողմանի համաձայնությունների կոպիտ խախտում է:

Մանրամասները կարող եք կարդալ` Ամերիկայի ձայն-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31