Ուկրաինայում Չինաստանի դեսպան Չժան Սիյունը հայտնել է, որ Չինաստանի ժողովրդական հանրապետությունը հավատարիմ կմնա իր արտաքին քաղաքականության չմիջամտելու սկզբունքին: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մարտի 15-ին Ուկրաինայի հարցով քննարկված բանաձևի շրջանակներում փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովի և Չինաստանի դեսպանի հետ հանդիպմանը Սիյունը ասել է, որ «Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնական դրույթներից է չմիջամտելու սկզբունքը»:
Կողմերը նաև ընդգծել են Ղրիմի ճգնաժամում երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա դիվանագիտական ճանապարհով հարցը կարգավորելու ուղիներ փնտրելու անհրաժեշտությունը: Դեսպանը հույս է հայտնել, որ ՉԺՀ-ն հետագայում ավելի ակտիվ կլինի Ուկրաինայի հարցում:
Մարտի 15-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ուկրաինայի հարցով բանաձևին Չինաստանը ձեռնպահ էր քվեարկել, Ռուսաստանի դեմ քվեարկելու պատճառով այն չէր ընդունվել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ