Փետրվարի 25-ից մարտի 3-ը Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գողությունների դեպքեր էին գրանցվել. անհայտ անձը 3 կանանց պարանոցներից քաշել-պոկել էր ոսկյա շղթաներ՝ նրանց պատճառելով 80- 400 հազար դրամի նյութական վնաս: Ոստիկանությունը պարզել է, որ նշված հանցագործությունը կատարել է ՏեԲ-2 թաղամասի բնակիչ, «Բոյով» մականունով Արմեն Վարդանյանը, ում տուժողները ճանաչել էին առերեսման ժամանակ:
Տուժողները դիմել էին ոստիկանություն, հարուցվել էին քրեական գործեր: Կողոպոտի ենթարկվածները պատմել էին, որ դեպքը կատարվել է 9.30 ից մինչև 12.30 ընկած ժամանակահատվածը ՝ մանկապարտեզի ճանապարհին: