Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն, ով առողջական խնդիրների պատճառով օրերս տեղափոխվել էր սրտաբանության ինստիտուտ, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ իրեն շատ լավ է զգում: «Քաղաքական գործչի մահը սկսվում է ոչ թե սրտի կանգից, այլ բանականության»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Հակոբյանը հումորով հավելելով, որ այդ ամենն արտահերթ նախագահական ընտրություններից առաջ պրոֆիլակտիկա էր:
Դավիթ Հակոբյանը ստացիոնար բուժման փուլում է գտնվել երեք օր եւ իր առողջության ու արագ ապաքինման համար շնորհակալ է ինստիտուտի բժիշկ Կարինե Պետրոսյանին: Բժշկի օպերատիվ աշխատանքի համար, Դավիթ Հակոբյանը նրան մարքսիստաբար անվանում է «կարդիոյաստրեբ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ