Շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի մեկնարկից առաջ մասնագետները գրեթե միաբերան ֆավորիտ համարում էին Լեւոն Արոնյանին:
Անգամ մեկնարկային տուրում Վիշվանաթան Անանդից կրած պարտությունից հետո էլ նրանց կարծիքը չի փոխվում: Ինքը՝ Արոնյանը, այդ պարտությունից հետո լրատվամիջոցներից մեկին հայտարարել է, թե ինքը որպես կանոն իր իսկական խաղը խաղում է պարտություն կրելուց հետո:
Չորրորդ տուրում Շախրիյար Մամեդյարովը առավելության հասավ Դմիտրի Անդրեյկինի նկատմամբ, իսկ Սերգեյ Կարյակին-Վեսելին Տոպալով, Վիշվանաթան Անանդ-Վլադիմիր Կրամնիկ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Վիշվանաթան Անանդը՝ 3,0 միավորով: Սակայն նրա դիրքն ինչ-որ չափով սկսեց երերվել, քանի որ Արոնյանն ու Կրամնինկը 2,5-ական միավորով նույն հերթականությամբ ընթանում են երկրորդ եւ երրորդ տեղերում:
Վաղվա կենտրոնական հանդիպումը կկայանա հենց նրանց միջեւ: Արոնյանը խաղալու է սեւերով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ