«Ես եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ Սուրեն Սուրենյանցը գտնվում է «բելայա գարյաչկայի» տակ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանն` անդրադառնալով Սուրեն Սուրենյանցի վերջին հարցազրույցին , որտեղ վերջինս պնդում է, թե գրառումը , որը կատարել էր ֆեյսբուքյան իր էջում, իբր Սամվել Ալեքսանյանից հինգ հազար դոլար է վերցրել` «Փակ շուկայի» ցույցերը կազմակերպելու համար, եղել է Ռոբերտ Ահարոնյանի բարոյական ճնշման տակ: Այս ամենը Ռոբերտ Ահարոնյանը համարում է իր ասածի վառ ապացույցը:
Անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանի հետ Սուրենյանցի ծեծկռտուքի պատմությանը, մեր զրուցակիցն ասաց, որ իր ֆեյսբուքյան նամականիում պահպանվել են Սուրենյանցի նամակներն ու ծեծված նկարները, որոնք վերջինս ուղարկել է խնդրանքով`հրապարակման համար:
Հիշեցնենք, որ իր հայտնի գրառման օրը Aravot.am-ին տված հարցազրույցում Սուրենյանցը պնդել էր, որ գրառման հեղինակն ինքն է եւ հավելել. «Այդ գումարներն էլ ես կարող եմ որևէ մանկատան փոխանցել, որ ամեն ինչ նորմալ լինի: Ավելի լավ է մի օր քաղաքական գործիչը անկեղծ լինի ու մի մեծ ավեր կանխի: Եռաբլուրն ինձ համար այն արժեքն է, որ որևէ պարագայում սակարկելի չէ»: Այսօր, Սուրենյանցը խուսափում է իր պնդումները հաստատելուց:
«Հիմա էլ Սուրենյանցը վերցրել է ուղղվածություն, որն արել էր Վահան Կարապետյանի նկատմամբ: Ուզում է հասցնել էն բանին, որ իմ նյարդերն էլ չդիմանան եւ մյուս աչքի տակ կապտած դուրս գա: Բայց ես գաղափարապես պատրաստ եմ Սուրենյանցի ավանտյուրայի քայլերին, չեմ գնալու այդ քայլին: Դիմելու եմ դատարան` իրա կողմից բարոյական վիրավորանքներ ստանալու առիթով»,- ասաց Ռոբերտ Ահարոնյանը`հավելելով, որ ինքն ունի փաստեր նաեւ, որ Սուրենյանցը իր գեղեցկության սրահի եւ narod.am կայքի աշխատակիցներից գումարներ է վերցրել ու չի վերադարձնում:
Կարդացեք նաև
Ահարոնյանը համարում է, որ Սուրենյանցն այնքան մանր ու չնչին մարդ է, որ գերադասում է գնա ու նստի, քանի 18 տարեկան երիտասարդից շորթած գումարը վերադարձնի:
Ռոբերտ Ահարոնյանը պատմեց, որ Սուրենյանցն անգամ հայտնի լրագրողների անուններն օգտագործելով է այդ գումարները շորթել: Մասնավորաբար, ասել է, իբր «Երեւանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը ԱՄՆ-ում ինչ-որ լրագրողական դասընթացներ կազմակերպելու համար հինգ հարյուր ԱՄՆ դոլար է վերցնում: Ստացել է այդ գումարը, բայց հետագայում պարզվել է, որ նման բան չկա:
Ռոբերտ Ահարոնյանն այլ դեպքերի մասին էլ պատմեց` հավելելով, որ այդպիսով ցանկանում է միայն Սուրենյանցի դիմակը պատռել. «Ես չեմ իջնի այն մակարդակի, որ Սուրենյանցի քիթը կամ աչքի տակը կապտացնեմ: Թող ինքը հանգիստ ապրի: Ես ուրախ եմ, որ ինքը հրաժարվում է քաղաքականությամբ զբաղվել: Ես հենց վաղը կխնդրեմ իմ փաստաբաններին` զբաղվեն, դիմեն համապատասխան մարմիններին ու պատիվ պահանջեն Սուրեն Սուրենյանցից»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բայց ես մի անգամ, ,,Փակ շուկայի,, շուրջ կազմակերպված ակցիայի ժամանակ, նկատեցի, թե ինչպես է Ահարոնյանը պաշտպանում Սուրենյանցին ու վիրավորում ակտիվիստներին:Դեռ ինքս ինձ ասացի՝ և սա էլ ուզում էր երկրի նախագահ դառնար:Խճճված պատմությունների ժամանակներում ենք ապրում:Սա է մեր իրականությունը:
Հարգելի՛ Սպարտակ, ես ոչ մեկին պաշտպան չեմ կանգնել, իսկ Սուրենին ընհանրապես պաշտպան չեմ կանգնել: Ես կանգնել եմ պաշտպան Փակ շուկա շենքին: Երևի դու էլ տեսնում ես, որ շենքը վերականգվել է և ճարտարապետական տեսքը չի փոխվել: Իսկ վիրավորելը` կվիրավորեմ յուրաքանչյուր անձի, ով իրեն ճիշտ չի պահում հասարակության նկատմամբ: Ի ապացույց, որ Փակ շուկան այսօր գործում է և մեր բնակչությունը սպասարկվում է բարձր մակարդակով: Իսկ ակտիվիստները ու՞ր կորան. երևի պատվեր էին կատարում:
ցավոք մեր ազգում միշտ էլ եղել են ձեր նման մԵՐՈՒԺԱՆՆԵՐ
ՀԱՐԳԵԼԻ Ռոբերտ, եթե Սուրենին վճարել են $5000, Ձեզ երևի մի փոր հաց: Սուրենյանցը “по жизни” ժամանակին իրենից բան էր ներկայացնում, Դուք միշտ զրոյին մոտեցող անձ եք եղել: Սուրենին ես խղճում եմ, քազնից նողկում:
Հ.Գ. Սոցիալիզմի հետ Դուք. ընկեր Ահարոն, նույնքան կապ ունեք, որքան բարոյականության կամ առավել ևս Քաղաքի հետ
Հարգելի Ռոբերտ, թող ձեր ասածով լինի, բայց հոգու խորքում զգացի համաձայն եք ինձ հետ:Դա է հուշում ձեր արձագանքի յուրաքանչյուր տողը:
Էս ողջ կռվից հետո ուզում ես ասել` Ողբամ զքեզ Հայաստան աշխարհ… Ասել ու Աբու Լալա Մահարիի նման անդարձ հեռանալ….
իսկական «քաղ. գործիչներ» – իրեք մանեթով լացողներ!
ամբողջ քաղաքական ասյպես ասած ,,էլիտան,, սրանց նման են: Ամեն մեկը մի օլիգարհի …. մտած, իրենց զգում են ,,լավ տղա,, ու ինչ այլանդակություն ասես չեն անում: Նայում ես երեսներին սիրտդ խառնում է , որ գիտես ինչ նողկալի տիպեր են , բայց խոսում են սրբության մասին, երդվում իրենց բոլոր սրբերով ու հեռախոսը անջատելուց հետո մտածում՝ ,, Լավ ֆռացրի, սրան էլ քցեցի,, : Բա ուր մնացին սրբություններդ, այ ………….