Լրահոս
Օրվա լրահոսը

Ալվարդ Պետրոսյան. «Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոտքերն ամպոտ, թող հայտարարություններ չանի»

Մարտ 17,2014 20:45

Մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ իր ելույթում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «1999 թվականից հետո, առաջին անգամ, Հայաստանի օրենսդիր մարմինը հիրավի վերածվել է իրական խորհրդարանի, այն է` լուրջ քաղաքական քննարկումների եւ բանավեճերի թատերաբեմի։ Առաջին անգամ խորհրդարանական ընդդիմության գործողությունները դարձել են հետեւողական ու համակարգված, իշխանություններին ուղղված քննադատությունը` հիմնավոր, նրանց ապօրինությունների բացահայտումը` փաստարկված»:

Առաջին նախագահի այս հայտարարության հետ կապված մարտի 17-ին Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ անդամ, 1999-ից երկրորդ, երրորդ եւ չորրորդ գումարման ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանն այսպես արձագանքեց. «Նախկին խորհրդարանների ժամանակ ընդդիմությունն իր կողքին չէր: Այստեղ շատ հետաքրքիր պատմություններ կան: Դա իմ անձնական կարծիքն է: Ես չեմ կարող ամբողջ կուսակցության կարծիքն արտահայտել: Ես ինքս Հայաստանի ամենահին կուսակցականներից մեկն եմ, որն իր կարծիքն ունի: Ասեմ, որ այսօրվա մեր դժբախտությունների շղթան ես չեմ կարող առանձին մասերի բաժանել, ամեն ինչ պատճառահետեւանքային կապ ունի: Ոչ մի բան այս լուսնի տակր նորություն չի: Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոտքերը ամպոտ, թող հայտարարություններ չանի: Ես այն կարծիքին եմ, որ նախորդ խորհրդարանից էլ ավելի վաղ, ես մոտ 14-15 տարի խորհրդարանում էի, ընդդիմությունը շատ հստակ, կարողանում էր շատ ավելի բովանդակալից իր ասելիքներն ասել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Տիկին Ալվարդ, Ձեր ոտքերը ևս առանձնապես ամպոտ չեն: Երկար տարիներ վայելելով պատգամավորական փափուկ աթոռը, Դուք երբևէ որևէ անգամ չմոտեցաք այդ բարձր ամբիոնին…. Այսօրվա Ձեր վիճակն ու կարգավիճակն` առավելապես, հակացուցոմ են մաղձոտ հրապարակային ուղղորդված ելույթները որևէ մեկի հասցեին..
    Հարգեք ինքներդ Ձեզ և հարգանքի կարժանանաք…
    Տավուշեցի – անկուսակցական …

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31