Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ն անկախացել է ԽՍՀՄ փլուզման համատեքստում, ուստի Ղրիմի հետ համեմատությունները տեղին չեն

Մարտ 17,2014 22:00

Հարցազրույց ԼՂՀ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ

-Ղրիմի հանրաքվեն արդեն կայացած փաստ է` թեպետ այն իրարամերժ մոտեցումների տեղիք է տալիս: Ի՞նչ գնահատականներ կտաք այս նոր իրավիճակին:

– Թե ինչո՞ւ Յանուկովիչի իշխանազրկությունից հետ անմիջապես Ղրիմում որոշեցին «վերադառնալ Ռուսաստանի կազմ», այդ մասին, երեւի, կիմանան գալիք սերունդները: Կատարվածն, ինձ թվում է, գործարք էր Յանուկովիչի եւ Ռուսաստանի միջեւ, որին Եվրամիությունը սկզբունքորեն դեմ չէր: Փաստի հետ կհամակերպվի նաեւ Վաշինգտոնը, որին անընդհատ կհիշեցնեն Կոսովոն եւ մյուս «մեղքերը» ` Իրաք, Աֆղանստան եւ այլն: Տեղի է ունենում «աշխարհի նոր վերաբաժանում»: Սա է «օրինաչափությունը» ` որ պատմությունն արձանագրում է «ազդեցության գոտիների»  համար նոր  մրցավազք: Ո՞վ կհաղթի, ո՞վ կպարտվի` ապագայի հարց է:

-Այս ընթացքում տարբեր համեմատություններ եղան Ղրիմի եւ ԼՂՀ-ի միջեւ: Դուք ի՞նչ զուգահեռներ եք տեսնում:

– Մեզ համար, թվում է, կարեւոր է, որ Ղրիմի հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկը` Ռուսաստանը, բարձրաձայնեց, որ ինքնորոշման իրավունքը գերակա է տարածքային ամբողջականության նկատմամբ: Մյուս բոլոր դեպքերում համեմատությունները տեղին չեն. ԼՂՀ-ն անկախացել է ԽՍՀՄ փլուզման համատեքստում:

– ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ եթե Ղրիմի հանրաքվեն ավարտվի ՌԴ կազմի մեջ մտնելու որոշումով եւ Հայաստանը ստիպված լինի դիրքորոշում հայտնել, ապա նախ պետք է Հայաստանը ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը, նոր նման միավորների: Դուք սա համարում եք Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու լավագո՞ւյն ժամանակը  եւ առիթը:

– Չեմ կարծում: Ղրիմը չի անկախացել, այլ «վերադառնում է» Ռուսաստանի կազմ, վերականգնում է այն կարգավիճակը, որ ունեցել է մինչեւ 1954 թվականը: Այդ ակտը ճանաչման կարիք չունի, դա Ուկրաինայի եւ Ռուսաստանի խնդիրն է` ինչպես են կարգավորելու իրենց հարաբերություններն այսուհետ: ԼՂՀ անկախության ճանաչումն ի՞նչ կապ ունի Ղրիմն Ռուսաստանին անցնելու կամ Ուկրաինայի կազմում մնալու հետ: Պետք չէ իրավիճակ սադրել:

– Ընդհանրապես չե՞ք կարծում, որ այս իրավիճակում ԼՂՀ խորհրդարանը պետք է ակտիվ լինի, նոտա հղի միջազգային հանրությանը, Մինսկի խմբի եռանախագահներին`ԱՄՆ-ին ու եվրոպական պետություններին, որոնք Կոսովոն ճանաչեցին` առաջնորդվելով երկակի ստանդարտներով, եւ ՌԴ-ին, որը Աբխազիան եւ Հարավային Օսեթիան ճանաչեց` նույն երկակի ստանդարտով: Հիմա էլ` Ղրիմի զարգացումները: Մինչդեռ ԼՂՀ-ն, թերեւս, միակն է այդ բոլոր պետություններից, որը միջազգային իրավունքի տեսանկյունից անթերի է անցել ողջ գործընթացը:

– Աշխարհի կամ  ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների խորհրդարաններին ԼՂՀ Ազգային ժողովը կդիմի-չի դիմի` դա քաղաքական որոշման տիրույթի հարց է: Մենք կողջունենք, եթե Ղրիմի հարցում ինքնորոշման իրավունքի գերակայությունն ընդունվի նաեւ Եվրամիության եւ Միացյալ Նահանգների կողմից, բայց, կրկնեմ, արդեն իսկ շատ էական է, որ ԱՄՆ-ը Կոսովոյի, իսկ Ռուսաստանը` Ղրիմի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեպքում իրենց քայլերը հիմնավորում են ինքնորոշման իրավունքի գերակայությամբ:

«Երկակի ստանդարտներ» ասվածը ես չեմ ընդունում. ԼՂ-ի խնդրով միջազգային միջնորդության հայեցակարգը նույնպես հենվում է ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի վրա: Եւ, եթե Ադրբեջանը շարունակի համառել, ապա աշխարհը կճանաչի ԼՂՀ փաստացի անկախությունը: Սա իմ համոզմունքն է: Մնում է մենք շարունակենք կառուցել մրցունակ ժողովրդավարական պետություն: Հարցերի հարցը դա է:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Միա՛կ բանը,որ Վահրամ Աթանեսյանը ճիշտ ասեց այն է,որ ՝«ԼՂՀ-ն անկախացել է ԽՍՀՄ փլուզման համատեքստում»: Սա ՇԱՏ կարևոր արգումենտ է ԼՂՀ-ի օգտին,որը ՀՀ/ԼՂՀ համապատասխան պաշտոնյաները բավարար ՉԵՆ շեշտում ՀՀ/ԼՂՀ-ից դուրս:

    Հարցազրույցի մյուս մասերը ես գտնում եմ ո՛չ լիովին ճիշտ: Երևում է,որ ինքն էլ,ինչպես Հայաստանում շատերը, միջազգային իրավունք ԽՈՐՈՒԹՅԱՄԲ ՉԵՆ հասկանում.

    ա) դա այդքան էլ ճիշտ չէ,որ ԱՄՆ/ՆԱՏՕ-ն «լրիվ անօրինական» է Կոսովոյում,Աֆղանստանում Իրաքում ու Լիբիայում գործել,քանի որ ՄԱԿ Անվտանգության Խորհուրդը գլուխ 7 տարբեր բանաձևեր էր ընդունել (UN SC chapter VII resolutions ) մինչև այս երկրներ ներխուժելը,որը Ղրիմի պարագայում բացարձակ չկա:

    բ) Ինչ ասել է՝«Ղրիմը չի անկախացել, այլ «վերադառնում է» Ռուսաստանի կազմ»: Պուտինը,այդ դեպքում, ինչու՞/ինչպես պաշտոնապես ճանաչեց Ղրիմի անկախությունը:

    ՀՀ/ԼՂՀ իշխանությունները ամեն ինչ անում են,որ ԼՂՀ de jure կարգավիճակը օդում կախված մնա:

  2. Seyran says:

    Ինչը թույլատրելի է կեսարին,թույլատրելի չե մյուսներին…

  3. Норайр says:

    Уважаемые Ваграм Атанесян, Вараз Сюни и Сейран. Увы, наши, даже очень логичные комментарии, несут оттенок глухого провинциализма. Во первых. Господин Атанесян, ваши исторические параллели весьма сомнительны. Тем более умозаключение. Считать что “все договорились” и разделили мир на сферы влияния, не приходится. Слишком прямолинейно. И главное, нет фактов подтверждающие Ваши умозаключение. Украинский кризис только набирает обороты. Если даже политики не понимают, что мир уже изменился с событиями на Украине, так что говорить об обывателях? Хотя, обыватели, своим инстинктом самосохранения, лучше разбираются. Вы предлагаете поднимать “глас справедливости” против двойных стандартов? Вам это кажется продуктивно? Вы надейтесь, что Россия после референдума Крыма будет “вынуждена” пересмотреть отношения к Арцаху? Позвольте. Ведь уже был прецедент. Когда признала независимость Абхазии и Южной Осетии. И что изменилось в отношения Арцаха? Ничего. Власти России вопрос не подняли. Даже либеральная интеллигенция об этом не за молвился. Более того. Помню, любой намек на Карабах, вызывал бурный протест со стороны российских политиков и интеллигентов. Сразу разговор свёртывался. Из чего исходя Вы считаете, что сейчас что-то изменится? Карабахский узел России дает возможность контролировать Южный Кавказ. Пока дает возможность. И Россия умело манипулирует. Достаточно беспринципно. Делая широкие реверансы “противникам” и давая подзатыльники “союзникам”. Бог им судья. С каждым поступают так, как он позволяет собой поступать. Более логично было бы для армянских политиков, добиваться признания независимости Арцаха у ВСЕХ. Подряд. Для Запада это будет контрудар против России. Сразу перекроет геополитический баланс региона. Россия, если будет упорствовать не признанием независимости Арцаха, потеряет влияние на Южном Кавказе, если признает независимость Арцаха, нам это не помешает, а для России будет пусть запоздалый, но жест в нашу сторону. Азербайджан от признание независимости Арцаха не бросится в объятия России. Сейчас это кажется опасным для всех, после Украинских события. Турция не станет пророссийским. Есть вопрос Крыма и Турция будет играть важную роль в этой игре. Арцах Армению не сделает настолько сильным, чтобы угрожать Турции, зато разрядит ситуацию в регионе, что Турции, на самом деле будет удобно. Дело остается за властями Армении и Арцаха. Вот в этом и загвоздка. Парадоксально, но именно властелины Армении иАрцаха сейчас могут препятствовать признанию независимости Арцаха. Без одобрения с Севера, вряд ли наши властелины посмеют хоть пальцем шевельнуть для своей родины. Что там шевельнуть, даже боятся думать. Свидетельство тому, слова госп. Атанесяна. Боятся, что Запад откажет, исходя от ситуации в Крыму? Позвольте, ведь сами говорили про двойных стандартов. Пусть переживают те, кто будет принимать решение. Вы только подскажите, они найдут юридическое оправдание признание независимости Арцаха. Действуйте. Неудача, не означает поражение. Всего лишь шанс добиваться победы. Зато победа любит инициативных и смелых. Реально, мир на Южном Кавказе и бескровная развязка возможны только при случае признание независимости Арцаха. Вот какую идею мы должны поднести миру. Всему миру.

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31