Ղրիմի հանրաքվեի հաջորդ օրն իսկ Սպիտակ տունը հայտարարել է ռուսաստանցի 7 պաշտոնյաների դեմ պատժամիջոցների մասին:
ԱՄՆ գանձարանը նաեւ պատժամիջոցներ է ընդունել չորս ուկրաինացների նկատմամբ, այդ թվում՝ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու Ղրիմի երկու նախկին առաջնորդների, հաղորդում է Associated Press-ը:
Ցուցակում հայտնվել են Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ու փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ինչպես Վլադիսլավ Սուրկովը, Սերգեյ Գլազեւը, պատգամավորներ Ելենա Միզուլինան, Լեոնիդ Սլուցկին ու Անդրեյ Կլիշասը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Սպիտակ տունը:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` News.am-ի կայքում