Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ղրիմի հանրաքվեն Ուկրաինայի տրոհման իրավական նախադրյալն է

Մարտ 17,2014 19:08

«Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամը ԱՄՆ, Ռուսաստանի ու Եվրամիության համատեղ գործադրած ջանքերի և տեղի քաղաքական վերնախավի պահվածքի արդյունքում հանգեց նրան, որ սկսվեց երկրի տրոհման գործընթացը: Այդ համատեքստում Ղրիմի հանրաքվեն նշված գործընթացի ոչ թե մասն է միայն, այլ դրա հետագա ծավալմանը նպաստող իրավական նախադրյալը»,- Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Ըստ մեր զրուցակցի, երեկ Ղրիմում կայացած հանրաքվեն, հավանաբար, ներուկրաինական ճգնաժամի նոր, ավելի ընդգրկուն փուլի սկիզբն է հանդիսանում, որում իրար դեմ են դուրս գալու նաև օտար պետություններ:

«Ուկրաինայի տարածքային ամբողջականության անդառնալի կորստի իրական մեկնարկը տրվեց Նախագահ Յանուկովիչի փախուստով Կիևից, որին խոչընդոտող մեկը չգտնվեց, թեև կարծում եմ, որ և ռուսների, և ամերիկացիների կամ եվրոպացիների համար պարզ էր, որ դրան հետևելու է երկրի մասնատումը: Մեկը չգտնվեց, որ Մայդանի առաջնորդներին համապատասխան խորհուրդը տա»,- ասաց Արման Մելիքյանը:

 

Արման Մելիքյանի հարցազրույցն ամբողջությամբ` կարդացեք «Առավոտի» առաջիկա տպագիր համարներից մեկում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31