Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կանանց առողջության պահպանման միամսյակ. Մեկ շաբաթում դիմել է 5982 կին

Մարտ 17,2014 18:43

ՀՀ առողջապահության նախարարի  հրամանով  Մայրության  և գեղեցկության տոնի կապակցությամբ ողջ հանրապետությունում իրականացվող կանանց առողջության պահպանման միամսյակի առաջին շաբաթվա ընթացքում  Երևանում և Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի ու Վայոց ձորի մարզերում կազմակերպված «բաց դռների» օրերի ընթացքում դիմել է 5982 կին։

Երևանի պոլիկլինիկաներ դիմած 3786 կանանցից  2507-ին տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, 2066-ը ենթարկվել է առաջնակի զննման մանկաբարձ-գինեկոլոգի կողմից, 1853 կին հետազոտվել է, 749-ին նշանակվել է բուժում, 652-ն ուղեգրվել է մասնագիտացված բժշկական կենտրոն:

Միամսյակի ծրագրում ընդգրկված հիվանդանոցներում բուժօգնություն է ցուցաբերվել 688 կնոջ։ Նրանցից մասնագիտացված խորհրդատվություն է տրամադրվել 289-ին, հետազոտվել է 373-ը, 52 կին ստացել է կոնսերվատիվ բուժում, 84-ը վիրահատվել է (հիմնականում` գինեկոլոգիական, ուռուցքաբանական և աչքի հիվանդությունների կապակցությամբ):

Միամսյակի շրջանակներում նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցով Երևանի առաջատար կլինիկաները  մարտի 10-ից մինչև մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում արտագնա «բաց դռների» օրեր են կազմակերպվել 4 մարզում։

Կոտայքի մարզի բժշկական կազմակերպություններ է դիմել  1011 կին, որից մասնագիտացված խորհրդատվություն է տրամադրվել 738-ին, 818-ը ենթարկվել է առաջնային զննման, 711-ը բուժօգնություն է ստացել մարզի բժշկական կազմակերպություններում, իսկ 243 կին ուղեգրվել է Երևանի բժշկական կազմակերպություններ:

Արմավիրի մարզում բուժօգնություն (խորհրդատվություն, հետազոտություններ և բուժում) է ցուցաբերվել 456 կնոջ, որից 321-ը` նեղ մասնագիտական, 115-ը` մանկաբարձա-գինեկոլոգիական։ Երևան է ուղեգրվել 62 կին, որից 20-ը` ակնաբուժական վիրահատությունների, 22-ը՝ մանկաբարձա-գինեկոլոգիական բուժօգնության, 8-ը` դժվարամատչելի հետազոտությունների և 12-ը` մասնագիտացված բուժօգնության համար:

Երևանից գործուղված մասնագետները Սյունիքի մարզում 555 կնոջ մասնագիտացված բուժօգնություն են ցուցաբերել տեղում, 15 կին ուղեգրվել է Երևան, որից 5-ը` վիրահատական բուժօգնության, 10-ը՝ հետազոտությունների համար:

Վայոց ձորում զննվել է 174 կին, որից 30-ը` մանկաբարձ-գինեկոլոգի կողմից։ Բուժօգնությունը և հետազոտությունները կազմակերպվում են տեղում:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31