Մարտի 15-ին և 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը աշխատանքային այցելություն ունեցավ Աջարիայի Ինքնավար Հանրապետություն: Առաջին հանդիպումը կայացավ Բաթումի քաղաքապետի պաշտոնատար Գիորգի Երմակովի հետ, ով ներկայացրեց Բաթումի զարգացման հեռանկարներն ու ուղղությունները՝ ընդգծելով բաթումահայերի ավանդական դերը քաղաքի զարգացման գործում: Դեսպան Մանուկյանն իր հերթին խոսեց Բաթումում առաջիկա զբոսաշրջային շրջանի ընթացքում մեր հայրենակիցների՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետություն այցելությունների հետ կապված կազմակերպչական հարցերում տեղական իշխանությունների հետ սերտ համագործակցության կարևորության մասին:
Դեսպան Մանուկյանի հաջորդ հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ էր Բաթումի Բարեկամության տանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համայնքային խնդիրներին վերաբերող հարցերը, դրանց ուղղությամբ տարվող աշխատանքները, համայնքային կյանքի զարգացման հեռանկարները: Դեսպան Մանուկյանը կարևորեց հայ համայնքային կյանքում մշակութային, կրթական և սպորտային ակտիվության կարևորությունը և համայնքային մի շարք ակտիվիստների հանձնեց ՀՀ սփյուռքի, մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների գերատեսչական պարգևները: Հանձնվեցին նաև ՀՀ պաշտպանության նախարարության գերատեսչական պարգևներ Երկրորդ աշխարհամարտի մասնակիցներին և վետերաններին:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ