Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին armnoc.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ օրերս մեր ֆեդերացիան Եվրոպայի հեծանվային սպորտի միությունից 75 նոր հեծանիվ է ստացել, որոնց մի մասը բաժանվել է մարզիկներին, իսկ մյուսն առայժմ պահեստավորվել է: Բերեզովսկին նաեւ հույս է հայտնել, որ առաջիկայում կայանալիք աշխարհի գավաթի փուլային մրցումներում եւ աշխարհի առաջնությունում հայաստանցի երիտասարդ հեծանվորդներ Մհեր Մկրտչյանը, Հովհաննես Հովհաննիսյանը եւ էլի մի քանի շնորհալի հեծանվորդներ կկարողանան զարգացնել վերջին շրջանի իրենց հաջողությունները եւ 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ