Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում սպանված թուրք Էվոն թուղթուգրեր է արել ու հայ աղջիկներին տարել Թուրքիա՞. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 17,2014 18:20

Ինչպես հայտնի է, նախորդ օրը Գյումրու Մուշ 2 թաղամասի բնակիչ, ազգությամբ եզդի 25-ամյա Մաքսիմ Բաքոյանը ավտոտնակի մեջ սպանել էր իր խորթ հորը` ազգությամբ թուրք Էվիլիա Գյուլիշթեքինին: Aravot.am-ի հետ զրույցում Մաքսիմի մորաքույրը` Բասի Ալիխանի Շաքոյանն ասաց, որ հպարտ է իր քրոջ որդիով, քանի որ իրենց հոգեպես մաքրեց, ազատեց «գազան մուսուլմանից», որն ամուսնանալով իր քրոջ` Մայայի հետ` քայքայեց իր հայրական տունը, սպանեց նաև իր քրոջը: «Ոչինչ, տղամարդ է, մի քանի տարի կնստի դուրս կգա, բայց մեռնեմ նրա ձեռքերին, որ իր սպանված անմեղ մոր վրեժը լուծեց, նա շեյխի թոռ է` թասիբով, ինքն իր ոտքով գնացել, հանձնվել է ոստիկանություն», -ասաց մորաքույրը:

Հիշեցնենք, որ անցած տարի Թուրքիայում 5-ամյա երեխայի աչքի առջև տեգրը սպանել էր 45-ամյա Մայա Բաքոյանին, որն ամուսնու`Էվիլիա Գյուլիշթեքի հետ Թուրքիա էր մեկնել երեխաներին մուսուլմանական օրենքներով մկրտելու:

Բասիի պատմելով, երկու օր առաջ կատարված սպանությունը ունի իր լուրջ դրդապատճառները. ազգությամբ թուրք Էվոն, ով Թուրքիայում 6 երեխաներ ուներ, Գյումրիում հայտնվել էր դեռևս 13 տարի առաջ ու ոսկու գործ էր անում: Իր քույրն էլ` Մայան, որն ուներ 3 անչափահաս երեխաներ ու ապրում էր հայրական տանը. ամուսնալուծված էր, նեղն ընկնելով` որոշել էր վաճառել ոսկյա մատանին: Ոսկու շուկայում ծանոթանալով թուրքի հետ` համաձայնվում է ամուսնանալ նրա հետ: Սակայն թուրքը, ըստ տիկին Բասիի, չի հանդուրժում Մայայի երեխաներին, նրանց անընդհատ ճնշում է, Մաքսիմին ստրուկի պես է վերաբերվում ու բանը հասնում է նրան, որ Մայայի երեք երեխաները` երկու դուստրերն ու միակ որդին`Մաքսիմը տեղափոխվում են Մոսկվա` իրենց հարազատ հոր հետ ապրելու: Այստեղ էլ չդիմանալով` երեխաները ստիպված են լինում վերադառնալ Գյումրի ու մոր թուրք ամուսնու հետ բնակվել, որտեղ և մշտապես ծեծի են ենթարկվել: Մաքսիմի երկու քույրերը ամուսնանում են, նրանցից մեկը տեղափոխվում է Գերմանիա, հետագայում եղբորը` Մաքսիմին ևս տանելով այնտեղ: Այդ ընթացքում մայրը` Մայան, երկու երեխաներ էլ ազգությամբ թուրք Էվիլիայից է ունենում:

PrevPhoto
NextPhoto

Ըստ մեր զրուցակցի, չնայած թուրք ամուսինը մշտապես ստիպել է իր քրոջը դավանափոխ լինել, սակայն Մայան չի համաձայնել: Ու սա լուրջ պատճառ է եղել ծեծկռտուքի, վեճերի: Տիկին Բասիի պատմելով, մոր սպանությունը գաղտնի են պահել Մաքսիմից , ասել են, որ նա մահացել է իր բնական մահով, սակայն վերջինս իրականությունը իմանալուն պես` շտապել է Գյումրի:

Խորթ հայրն ու որդին թեև միմյանց չեն հանդուրժել, այդուհանդերձ, ըստ մեր զրուցակցի, Մաքսիմը փոքր քրոջ և եղբոր խաթր մի կերպ լռել է: Նա 3 ամիս է` ինչ Գերմանիայից վերադարձել է Գյումրի: Ըստ Տիկին Բասիի, թուրք Էվոն ամեն ինչ արել է Մաքսիմին սպանության դրդելու համար. նա 3 օր առաջ հայտարարել է, որ պիտի գնա Թուրքիա իր սպանված կնոջ արյան գինը ստանալու:

«Մենք դեպքի օրը գնացինք քրոջս գերեզմանոց, երբ հետ եկանք, Էվոն ասաց, որ պտի վաղը գնամ Թուրքիա մորդ արյան փողը`300 միլիոնը ստանամ: Մաքսիմը հարցրեց, թե դա ի՞նչ է, Էվոն էլ բացատրեց, որ սպանված մարդու համար Թուրքիայում գումար են տալիս: Նաև պարզել էինք, որ Էվոն սուտ է խոսում, իր եղբայրը չի դատապարտվել ազատազրկման քրոջս սպանելու համար, բողոքող չի եղել: Մաքսիմը զայրացավ, թե ուրեմն դու մորս դիտավորյալ ես սպանել տվել, որ փող ստանա՞ս ու քո համար կյանք անե՞ս: Գերեզմանից վերադառնալուց հետո Մաքսիմը վերև չբարձրացավ, հետո Էվոյին դուրս կանչեց: Էվոն էլ վախեցած ինձ ասեց` արի հետս: Գնացինք գարաժների մոտ, Մաքսիմը նորից հարցրեց, թե ինչո՞ւ ես գնում Թուրքիա, Էվոն էլ նորից կրկնեց իր ասածը:Ես էլ բան չեմ հիշում, տեսա Մաքսիմի ձեռքը ինչ-որ փայլող բան ու մտցրեց Էվոյի փորը, ուշաթափվել եմ, երբ ուշքի եկա, շտապօգնություն էր կանգնած, մարդիկ էին հավաքված»:

Մեր զրուցակցի պատմելով, Էվոն կասկածելի գործեր է արել, շրջակա շենքերից աղջիկներ է տարել Թուրքիա մարմնավաճառությամբ զբաղվելու, այս թեմայով անընդհատ կռիվ են եկել տան վրա: Բասիի ասելով, զբաղվել է նաև թուղթուգրեր անելով, երբ քննչականից եկել են տունը խուզարկելու, խայտառակ են եղել, գայլի ու գառան մորթիներով թուղթուգրեր են գտել (տես լուսանկարում):

IMG_1285

IMG_1286Սպանվածին այսօր կտեղափոխեն Թուրքիա՝ հուղարկավորելու, Թուրքիա կտեղափոխեն նաև երկու անչափահաս երեխաներին, Էվոյի թուրք ազգականը զանգել է մորաքրոջը ու նրան հորդորել երեխաների շորերը պատրաստել:

Ի դեպ, հարևանները մեզ հետ զրույցում ասացին, որ կնոջ սպանությունից հետո խուսափել են շփվել Էվոյի հետ, սակայն նշեցին, որ Մաքսիմը յուրահատուկ տղա է, խելոք, դաստիարակված:

Մանրամասները`տեսանյութում: 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31