«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 19-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Դավիթաշեն գյուղի, Մելքումովի փողոցի, Հանրապետական հիվանդանոցի և Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ