Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը ոչ թե իրավական, այլ անիրավ պետություն է». նախկին քաղաքապետ

Մարտ 17,2014 17:14

Գորիսի՝ 1992-1994 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն ահազանգում է. «ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարները ճչացող դիտավորությամբ Սուրիկ Խաչատրյանի արտասովոր քրեական ընթացքի մասին հրապարակածս եւ Հատուկ քննչական ծառայություն եւ գլխավոր դատախազություն ներկայացրածս ավելի քան 60 փաստ-ապացույցներիս նկատմամբ շարունակում են դրսեւորել հանցավոր անգործություն»:

Նրա խոսքով. «Ի թիվս այլ փաստերի եւ հակառակ այլոց կատարած հանցանքների առթիվ քրեական գործերի հարուցման եւ քրեական պատասխանատվության ենթարկելու իրողությունների (Երեւանի հումանիտար քոլեջի տնօրենի կողմից կեղծ ավարտական ատեստատ տրամադրելու եւ այլն), մասնավորապես քրեական գործ չի հարուցված Սուրիկ Խաչատրյանի պաշտոնական դիրքի խստագույն չարաշահումների միջոցով հանցավոր ճանապարհով իր ավագ որդու՝ Տիգրան Խաչատրյանի համար 2010 թվականի հուլիսին Կապանի թիվ երեք ավագ դպրոցի, կրտսեր որդու՝ Տրդատ Խաչատրյանի համար 2013 թվականի հուլիսին Վերիշեն գյուղի դպրոցի ավարտական կեղծ ատեստատներ ձեռք բերելու եւ դրանց ու միասնական քննություններից ստացած կեղծ գնահատականների հիման վրա պետական համալսարանների պետպատվերով բանակից տարկետման իրավունքով ուսանողական կարգավիճակներ ճանկելու փաստերի առթիվ: Սուրիկ Խաչատրյանը, նրա երկու որդիները դեռեւս չեն կանգնել քրեական պատասխանատվության առջեւ:

Քաղաքացուց $500 չվերցրած եւ չյուրացրած ու արդեն վեց ամիս կալանավորված գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը չկատարածի համար կանգնած է քրեական պատասխանատվության առջեւ, իսկ Լիսկան ոչ միայն կալանավորված չէ, այլեւ անարգել ու անկաշկանդ մսխում է մեր հայրենիքից հափշտակած ավելի քան երկու հարյուր միլիոն դոլարի միջոցները, ինչն ապացուցում է, որ Հայաստանը ոչ թե իրավական, այլ անիրավ պետություն է: Հեռու չէ այն օրը, որ Սուրիկ Խաչատրյանի ոճիրների նկատմամբ դրսեւորած հանցավոր անգործության համար մեղավորները մեր ժամանակի հակահերոս Լիսկայի հետ կկանգնեն հայոց ահեղ ու արդար դատաստանի առջեւ:

 Ինչպես միշտ` չարիքի հանդեպ անհանդուրժողականության դիրքերից մարտնչող Սամվել Հարությունյան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31