Լրահոս
Օրվա լրահոսը

28-ամյա զինծառայողին դատում են 14-ամյա աղջկա հետ ամուսնանալու համար

Մարտ 17,2014 17:09

Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, կոչումով շարքային, 1986թ. ծնված Մարտիկ Բալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել եւ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ ունեցել 1999թ. մայիսին ծնված համագյուղացի աղջկա հետ:

Մ. Բալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով («Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ»): Սույն հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով կամ ազատազրկում ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ըստ « Դատալեքս» կայքի՝ Մ. Բալյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Այս քրեական գործով դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է մարտի 19-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Էս ոչխարապետությունը քրեական հանցագործությունները չի տեսնում, բայց ընտանիք կազմողի ընտանիք է քանդում:Տո խելոք գլուխներ, չուզելով է աղջիկն ամուսնացել, ո*վ է տարիք որոշողը:Դե աղջկան մայրուղի ուղարկեք, տղուն` բանտ:Հայ չե*ք, ուրիշ ինչ կարող եք անել:Հերիք չեն պոռնիկները աշխարհով մեկ ցրված:14տարեկանը փոքր է, այո*:Եկեք, ապացուցեմ, ոնց են սիրահարվում ու իրենց բերանով խնդրում:Նույնիսկ երբ իմանում են, որ հայ աղջիկ չես առնի, ասում են քեզանից տղա եմ ուզում ունենալ:Դե բացատրի, որ խելքդ հացի հետ չես կերել:Մի քանղեք այն, ինչ ընտանիք է կոչվում, մեռոն ունեցեք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31