Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկ. «Օրգանիզմը սկսեք մաքրել «մտածող» օրգանից` լյարդից»

Մարտ 17,2014 17:06

Ամբողջ տարվա ընթացքում մարդու օրգանիզմը հավաքում է մոտ 8 կիլոգրամ թույն, եւ եթե այն չեն մաքրում, վնասում եւ թուլացնում է օրգանիզմը»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում ասաց բժիշկ, արեւելյան բժշկության մասնագետ` Հասմիկ Խաչատրյանը:

Բժշկի վստահեցմամբ` գարունը լավագույն շրջանն է օրգանիզմը թույներից մաքրելու համար: Ըստ մասնագետի, պատահական չէ, որ բոլոր կրոններում Մեծ Պահքի շրջանը համընկնում է գարնան սկզբին:

Օրգանիզմի մաքրումը, մասնագետի ներկայացմամբ` անհրաժեշտ է սկսել լյարդից, քանի որ, եթե լյարդում կան խնդիրներ, նախ պետք է այդ օրգանը մաքրել, ամրացնել, որպեսզի ամբողջ տարի կարողանա բնականոն աշխատել. «Օրգանիզմում հավաքված ոչ պիտանի նյութերը հիմնականում չեզոքացնում է լյարդը` դարձնելով անվտանգ նյութեր, որոնք երիկամների միջոցով օրգանիզմից դուրս են գալիս»:

Տիկին Խաչատրյանի խոսքերով` արեւելյան բժշկության սկզբունքներով տարվա ամեն եղանակ ունի իր համապատասխան օրգանը, որը տվյալ սեզոնին դառնում է ավելի խոցելի. ձմռանը համընկնում է երիկամների եւ միզապարկերի հետ, գարնանը` լյարդի, ամռանը` սրտի, աշնանը ստամոքսի եւ ուշ աշնանը՝ թոքերի հետ:

«Տարվա յուրաքանչյուր եղանակին, եթե համապատասխան օրգանները մաքրվեն ու վերականգնվեն, մարդը առողջ կլինի»,-ասաց բժիշկը, հավելելով` «Ամռանը պետք է ուտել միրգ, բանջարեղեն, ընդունել մեծ քանակի հեղուկներ, իսկ ձմռանը պետք է ընդունել հատիկաընդեղեն, առանց այն էլ մեր ընդունած սնունդը հիմնականում անորակ է, արհեստական, ուստի ինչքան հնարավոր է պետք է խուսափել անառողջ սննդից»:

Բժշկի վստահեցմամբ` օրգանիզմը մաքրելու համար պետք է խուսափել ժամը 19.00-ից հետո ուտել ծանրամարս սնունդ, յուղոտ կերակուրներ, պետք է ընդունել մեծ քանակի ջուր կամ կանաչ թեյեր, եւ անպայման ուշադրություն դարձնել քնի որակին:

Տիկին Խաչատրյանի խոսքերով` լյարդը համարվում է մտածող օրգան, նրա հանգստին պետք է մեծ ուշադրություն դարձնել. «Եթե գիշերը լեղապարկը հանգստանում է 23:00-1:00 ժամերին, ապա լյարդը` 1:00ից մինչեւ 3:00-ն: Լյարդը բիոքիմիական լաբորատորիա է, որը արտադրում է 2000-ից ավելի ֆերմենտներ եւ նյութեր, որոնք օրգանիզմի բոլոր պրոցեսներին մասնակցելու համար անհրաժեշտ են»:

Լյարդային խնդիրները, ըստ բժշկի, հաճախ հանգեցնում է մաշկային, անոթային, հորմոնային խնդիրների եւ ալերգիկ երեւույթների: Ալերգիա ունեցող մարդկանց տիկին Խաչատրյանը խորհուրդ տվեց մինչեւ ծառերի ծաղկելը մաքրել լյարդը : Մաքրող, վերականգնող լավ միջոցներ են, ըստ տիկին Խաչատրյանի, թարմ կաթը, որի մեջ եռալու ընթացքում պետք է կիտրոն ճզմել, ապա ստացված կաթնաշոռը օրվա ընթացքում ուտել, բայց դրանից 1 ժամ առաջ եւ հետո կոֆեին չօգտագործել:

«Մարդու օրգանիզմում կան նաեւ պարազիտներ, որոնք եթե չմաքրվեն օրգանիզմից, արտադրում են թույներ` նյարդային, ալերգիզացիա անող, ուստի շատ անհրաժեշտ է օրգանիզմը մաքրել նաեւ պարազիտներից. առավոտյան ընդունել դդումի 35 կորիզ կամ մեխակի 15 հատիկները 1 բաժակ եռացրած ջրի մեջ գցել, գիշերը թրմել, առավոտյան սոված փորին կում-կում խմել` 3 օրը մեկ»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31