Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են Դաշնակցությունը, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» գնում Գագիկ Ծառուկյանի մոտ

Մարտ 17,2014 16:55

«Այս չորս կուսակցությունների լիդերների` Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Դաշնակցության կառավարման մարմնի կողմից Գագիկ Ծառուկյանը ճանաչվում է միակ մարդը, որը կարող է նրանց միավորել»,-Aravot.am-ի հարցին`ինչպե՞ս կմեկնաբանի այն կարծիքները, համաձայն որոնց` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին արհեստականորեն ընդդիմադիր դարձնելու միտում է նկատվում, այսպես արձագանքեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

Փաստելով այն հանգամանքը, թե բոլոր այդ երեք ուժերը գնում են Ծառուկյանի մոտ, պարոն Ղուկասյանն ասաց. «Թե ինչի շուրջ են միավորվում, դա Գագիկ Ծառուկյանը կորոշի: Դաշնակցությունը, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» ընդունել են Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը և գնում են նրա հետ բանակցելու և պատրաստ են նրա հետ միավորվելու, հետո արդեն Գագիկ Ծառուկյանը կորոշի ռազմավարական ուղղությունը որը կլինի»:

Andrias-Gukasyan

Մեր դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն լինել չի կարող, այդ դեպքում ընդդիմադիր դաշտում գործող երեք կուսակցություններն ինչպե՞ս պետք է միավորվեն ԲՀԿ-ի հետ, պարոն Ղուկասյանն այսպես արձագանքեց. «ԲՀԿ-ն «Եդինայա Ռոսիայի» գործընկերն է, բայց դեմ է եղել ՌԴ-ի հետ մենաշնորհային հարաբերությունների հաստատմանը: ՕԵԿ-ը և ՀՀԿ-ն ԵԺԿ անդամ կուսակցություններ են, իրենց եղբայրները Կիևում իշխանության են եկել, բայց միաժամանակ Սերժ Սարգսյանն ու նրա քաղաքական թիմը Մաքսային միություն մտնելու ջատագովն են: Հակասությունը տեսնում եք: ՀՀ քաղաքական համակարգն այնքան է թուլացել 2013-ի ընտրություններից հետո, որ այն նախնական դասավորությունը ուժերի, որ կար, այժմ չի համապատասխանում նախկին դիրքորոշումներին: Բայց Սերժ Սարգսյանը ի վիճակի չէ ռեֆորմացնել այդ համակարգը, ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ապա ասել, թե նա ի վիճակի է բարեփոխել դաշտը, թե` ոչ, դեռ վաղ է»:

Vardan_Bostanjyan

Տնտեսագետ, նախկին ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը Aravot.am-ի հետ զրույցում դրական համարեց, ինչպես Էդուարդ Շարմազանովն էր հայտարարել, «երկրորդ բևեռի» ստեղծման զարգացումները ու նշեց. «Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չափազանց ուժեղ իշխանություն է ձևավորվել, և ունենք ընդդիմություն, որը չի հասցրել ուժեր հավաքել: Ուստի իշխանությունը դժգոհ չի լինի, եթե տեղի ունենա նման միավորում: Նման պարագայում իշխանությունը կզգաստանա»:

Հետաքրքրվեցինք` փաստորեն տրամաբանությանը մո՞տ է այն պնդումը, թե «հրաշալի քառյակի» սցենարը իշխանությանն է , պարոն Բոստանջյանը պատասխանեց. «Պրոցես է ընթանում է, իսկ դրա հետագա կյանքը ժամանակը ցույց կտա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31