Իրանի հետ սահմանամերձ հայկական բնակավայրերում գազի բաշխման ցանց կառուցելու համար արդեն քանի տարի է նախագծման աշխատանքներ են ընթանում: Կառավարության եկող նիստում, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը վարչապետին կտեղեկացնի, որ այդ աշխատանքներն ավարտվել են եւ այս տարվա բյուջեում ծրագիրը ներառելու համար անհրաժեշտ է, որպեսզի փոփոխություններ եւ լրացումներ կատարվեն կառավարության 2013 թվականի № 1414-Ն որոշման մեջ:
Ինչպես տեղեկանում ենք նիստի օրակարգից, 2011 թ-ին Իրանի եւ Հայաստանի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրով, համաձայն որի Իրանը 2 միլիոն դոլար դրամաշնորհ է տրամադրել՝ Մեղրի եւ Ագարակ համայնքներում գազի բաշխման ցանց կառուցելու համար, մեր երկիրը պարտավորվել է իր վրա վերցրել հուշագրի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման եւ ապրանքների ներմուծման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի եւ այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը:
Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի, նախագծման աշխատանքներն ավարտելուց հետո, ճշգրտվել են ներմուծվող ապրանքների ցանկերն ու քանակները, ինչպես նաեւ՝ աշխատանքների ծավալները:
Նախարարը վստահեցնում է, որ նշյալ բնակավայրերի գազիֆիկացումը
Կարդացեք նաև
կնպաստի բազմաթիվ բնակարանների, առողջապահական, կրթական, մշակութային եւ այլ հաստատությունների էկոլոգիապես մաքուր վառելիքի օգտագործմանը եւ ջեռուցմանը: Ըստ նրա, գազի առկայությունը կնպաստի անտառահատումների, էկոլոգիայի եւ դրանից բխող խնդիրների լուծմանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ