Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ օպոնենտներ ուղարկեք». Վիկտոր Մարտիրոսյան

Մարտ 17,2014 16:05

Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման ռազմավարության եւ գործողությունների ազգային ծրագիր» փաստաթղթի հանրային քննարկումը:

Փաստաթուղթը մշակել է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը»:

Հիմնարկի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը նշեց, որ իրենք են ծրագրում առկա դրական եւ բացասական կողմերի համար պատասխանատուները. «Ես այսօր առավոտյան նախարարության հետ ունեցել եմ մի կարճ հեռախոսազրույց. ասել են` մեզ օպոնենտներ ուղարկեք, որովհետեւ մեր խնդիրը այն չէ, որ մենք ինչ գրել ենք, այստեղ, այսպես ասած, այդ օքեյը ստանանք ու այդ օքեյով բավարարվենք` նախ մեր արած գործով, երկրորդն էլ մտածենք, թե ամեն ինչ իդեալական էր արված: Դրա համար խիստ շահագրգռված ենք, որպեսզի հնարավորինս շատ առաջարկություններ, դիտողություններ  լինեն»:

Պրն Մարտիրոսյանի համար կարեւոր է եղել այն, որ նախ` առաջարկվում է քննարկման, հետո` հաստատվելու է կառավարության կողմից մի փաստաթուղթ, որն «առաջին հերթին պահպանվող տարածքների համակարգի զարգացում պիտի ապահովեր». «Փորձել ենք փաստաթուղթը դարձնել իրատեսական, այսինքն`  ոչ թե այսօր տեղում մարգարեություններ անենք, որոնք առաջիկա 6-7 տարում հնարավոր չէ իրականացնել, այլ առաջարկել մի փաստաթուղթ, որի իրականացման հիմքերը նույնպես փաստաթղթում պետք է լինեն: Պահպանվող տարածքները որպես համակարգ եւ պահպանվող տարածքների յուրաքանչյուր սուբյեկտները առանձին-առանձին զարգանալու հնարավորություն է տալիս»:

Անդրսահմանային Միացյալ Քարտուղարության Հայաստանի ազգային համակարգող Արմեն Գեւորգյանի խոսքերով՝ աշխատանքներն իրականացվել են երկու մոտեցումների կիրառմամբ. «Աշխատանքներին ներգրավվել են որակյալ մասնագետներ, ոլորտին տեղյակ, փորձառու եւ ապագա անելիքների պլանավորման տեսանկյունից` նորովի մոտեցումներ ունեցող: Ապահովվել է ծրագրի մշակման մասնակցայինությունը, այսինքն` եւ΄ գիտական ոլորտի, եւ΄ կառավարման ոլորտի, եւ΄ միջազգային կազմակերպությունների, ե՛ւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ»:

Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31