Լրահոս
Օրվա լրահոսը

«Չամուսնանալու հետ կապված խնդիրները Հայաստանում շատ ավելի շատ են»

Մարտ 17,2014 15:58

«Ֆեմինիզմը, ոչ թե կանանց իրավունքների մասին է, ոչ թե զուտ կանանց ձայնը լսելի դարձնելու մասին է, այլ կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասին է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հասարակությունն առանց բռնության» հասարակական կազմակերպության ծրագրի համակարգող Անուշ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ  այսօր՝ մարտի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, «Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ Արման Բոշյանը հայտարարել էր, որ ֆեմինիստական կազմակերպությունների նպատակն է առաջացնել բեւեռացում եւ քայքայել ընտանիքները:

Անդրադառնալով պարոն Բոշյանի հայտարարությանը, թե ֆեմինիզմի մուտքի հետ աճել է ամուսնալուծության թիվը եւ նվազել՝ ծնելիությունը՝ Անուշ Խաչատրյանը նշեց, որ այն ընտանիքները, որոնք ստեղծված են գիտակից երկու հասուն մարդկանց որոշման հիման վրա, որտեղ մեկը հարգում է մյուսին, եւ երկու կողմի իրավունքներն էլ պաշտպանված են, նման ընտանիքներում, որեւէ խնդիր չի առաջանում.

«Եթե պարոն Բոշյանը ի նկատի ունի, որ կանայք մի օր ավելի լավը դառնալու համար, գուցե ուզենան իրենց բռնակալ ամուսնու կողքից հեռանալ ավելի լավ, ավելի ամուր, ավելի հայեցի ավանդույթներով ընտանիք կազմելու համար, ես կարծում եմ, այդ դեպքում ինքն էլի սխալ տեսակետ ունի, որովհետեւ հավասար հիմքերի վրա դրված ընտանիքում որեւէ խնդիր չի կարող առաջանալ, իսկ բռնությամբ լի ընտանիքում, կարծում եմ, նույնիսկ ընտանիք անվանումը սխալ է կիրառված, եթե մի տեղ կա բռնություն, անհավասարություն կամ  որեւէ խնդիր»:

Անուշ Խաչատրյանը համաձայն է Արման Բոշյանի այն կարծիքի հետ, թե ամոթ չէ ամուսնանալը, սակայն, քանի որ Հայաստանում մշակութային առումով ամուսնանալը չի ընկալվում որպես ամոթ, իրենք անդրադարձել են այն կետերին, որոնք ընկալվում են որպես ամոթ.

«Հայաստանում այսպես, թե այնպես ոչ ոք ամուսնանալը՝ որպես ամոթ, չի ընկալում եւ մարդուն չի ճնշում այդ հենքի վրա, իսկ չամուսնանալու հետ կապված խնդիրները Հայաստանում շատ ավելի շատ են. շատերը խնդիրներ են ունենում, հոգեբանական ճնշումների են ենթարկվում հասարակության կողմից, ընտանիքի կողմից, երբ որ ինչ-ինչ պատճառներով չեն ուզում ամուսնանալ»:

Իսկ այն պնդումը, թե ֆեմինիզմի ամենաակտիվ եւ ագրեսիվ կենտրոնը Թուրքիան է, Անուշ Խաչատրյանը անվանեց հերյուրանք.

«Եթե մենք հանդիպում կամ ծրագրեր ենք ունենում թե՛ թուրքերի, թե՛ ադրբեջանցիների հետ, դա միայն երկրների մեջ առկա դարերով սերմանված թշնամությունը մեղմացնելու, մարդկանց միջեւ հարաբերությունները լավացնելու, տարիների ընթացքում ամրացած ատելությունը մարդկանց մեջ, որ կարող է ապագայում նոր խնդիրներ առաջացնել, դրանք թուլացնելու համար են, բնականաբար, բոլորի հիմքում ընկած են լինում մարդկային արժեքները, հասարակական կողմից ընդունված նորմերը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ www.media-center.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արուսիկ says:

    Եթե մարդիկ ամուսնանան գիտակցելով ամուսնության, ընտանիք կազմելու ու պահելու, նոր` ընտանեկան կյանքի լրջությունն ու <> չլինելը, ոչ թե <> համար, ու որ կողքից չասեն ամուսնացած չի /տանը մնացած ա -_- / , ապա հաստատ կայուն ընտանիքներ կունենանք: Ու հավատացած եղեք ֆեմինիզմը բնավ որևէ կապ չունի մարդկաց ամեն գնով ամուսնանալու ցանկության կամ մոլքուցքի հետ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31