Լրահոս
Օրվա լրահոսը

Интерфакс. Ուկրաինայում մասնակի զորահավաք է հայտարարվել

Մարտ 17,2014 15:41

Գերագույն Ռադան հաստատել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի մասնակի զորահավաքի մասին հրամանագիրը: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:

Տուրչինովը նշել է, որ զորահավաքն առաջին հերթին անցկացվելու է 18 տարին լրացած մարդկանց կամավոր սկզբունքի հիման վրա, ինչպես նաև ռազմական փորձագետների, որոնք ծառայել են զինված ուժերում:

Ըստ ազգային անվտանգության քարտուղար Անդրեյ Պարուբիի, 20 հազար մարդ է զորակոչվում ազգային գվարդիա, ևս 20 հազարը ենթակա են Ուկրաինայի քաղաքացիների մասնակի զորահավաքին:

Որոշման ընդունումը բացատրվում է «Ղրիմում սոցիալ-քաղաքական իրավիճակի սրումով, թերակղզում ռուսական կողմի ագրեսիայով»:

Մասնակի զորահավաքն անցկացվում է ամբողջ Ուկրաինայով, այդ թվում՝ Ղրիմում:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31