ԳԱԱ մի շարք աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացնում Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց: Խնդիրն այն է, որ ակադեմիայի ղեկավարությունը երիտասարդ գիտաշխատողների աշխատավարձերից պարտադիր հետպահումներ է արել, ինչը աշխատակիցները համարում են անօրինական: «Առաջին ամիսը չեն պահել, սակայն փետրվարն արդեն քիչ ենք ստացել: Կարծում ենք՝ այդ հետպահումները ճնշումների արդյունքով է պայմանավորված, քանի որ ԳԱԱ-ն գտնվում է ԿԳ ենթակայության ներքո»,- մեզ հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Շուրջ յոթանասուն աշխատակիցներ իրենց անհամաձայնությունն են արտահայտել որոշման դեմ եւ իրականացրել են ստորագրահավաք, որին միացել են նաեւ ԳԱԱ այն աշխատակիցները, որոնց վրա չի տարածվում սույն օրենքը: Երիտասարդ գիտնականների խոսքերով՝ վտանգված է իրենց ներկան, մինչդեռ իշխանությունները խոսում են «ապագայի» մասին: «Չկա նման բան, թող մենք մտածենք մեր ապագայի մասին, այդ ամեն ինչը սին խոստումներ են: Մենք վստահ ենք՝ իրանց այս փողերը պետք է որ բյուջեն լցնեն»,- ասացին ակցիայի մասնակիցները:
Նյութի մանրամասները կարդացեք Գալա-ի կայքում