Մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել, ինչը չէին հաստատել բուհի մամուլի ծառայությունում, իսկ ԿԳ նախարարությունից ասել էին, թե նման հրաման չկա:
ԿԳՆ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, սակայն, քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց, որ Արա Ավետիսյանը իսկապես պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, եւ նախարարն այս պահին համապատասխան հրաման է պատրաստում:
Պարոն Ավետիսյանը հեռախոսազանգերի չի պատասխանում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
ԵՊՀ աշխատակիցները սպասում են համանման հրամանի` ռեկտո Արամ Սիմոնյանի մասին, քանի որ ավելի խոշոր ֆինանսական չարաշահումներ են տեղի ունեցել Մայր բուհում և այդ մասին գրեթե չի խոսվում…