Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնը (ՀՍԻԿ) www.acrpc.am գրություն է հղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ Պետեկամուտների կոմիտեի և Ավտոտրանսպորտային միջոցների մաքսատան դեմ գործի դատաքննության ընթացքում քրեական երկու հանցագործությունների կատարման փաստերի մասին:
Հաղորդվում է, որ կատարվել է պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություն ՀՀ քր. oր. 314 հոդվածով նախատեսված հանցակազմի (պաշտոնե³Ï³Ý կեղծիք) հատկանիշներով. դատական գործի համար էական նշանակություն ունեցող փաստաթղթի վրա ստորագրություն է կեղծվել:
Մյուս հանցագործության սուբյեկտները՝ «հերոսները», հայտնի են. դրանք «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներ Մարինե Կարապետյանն ու Անի Բակլաչյանն են, որոնք կատարել են արդարադատության դեմ ուղղված հանցագործություն ՀՀ քր. օր. 338 հոդվածով նախատեսված հանցակազմի («քաղաքացիական գործով փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալը») հատկանիշներով: Փորձագետները տվել են 2012թ. ապրիլի 18-ի N 12-0389/0426 ակնհայտ կեղծ եզրակացությունը:
ՀՍԻԿ-ը խնդրել է ՀՀ գլխավոր դատախազին՝ նշված փաստերով հարուցել քրեական գործեր և պատասխանատվության ենթարկել իրավախախտներին:
«Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ