Մարտի 8-ին Վրաստանի ադրբեջանաբնակ Թեքալի գյուղում կայացավ Լեւոն Ջավախյանի «Վերնիսաժ» գրքի շնորհանդեսը : Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի ծրագրերի համակարգող Լուիզա Պողոսյանն ասաց` ինքը ուրախ է, որ այդ օրը Լեւոն Ջավախյանը ներկա չէ, որովհետեւ իրենք կարող են նրա մասին հանգիստ խոսել, լավագույնս ներկայացնել գիրքը եւ հավելեց.
«Նա հիմա կանգնած է Երեւանի վերնիսաժում, որովհետեւ այսօր առեւտրի համար լավ օր է : Նա արծաթե իրերի վաճառող է»:
Գիրքը հայերեն է: Լուիզա Պողոսյանը հանդիպման հայաստանցի մասնակիցներին հորդորեց «Վերնիսաժի» օրինակները սեղանից չվերցնել, նրանք դա կարող են ստանալ վերնիսաժում՝ անձամբ Ջավախյանից:
Լ. Պողոսյանը հայտնեց, որ հեղինակը տվել է իր համաձայնությունը գիրքը վրացերեն եւ ադրբեջաներեն թարգմանելու համար: «Վերնիսաժը» սկսվում է «Քիրվա» պատմվածքով եւ ավարտվում «Ոչ խաղաղ աշխարհ»-ով, որը 2013թ. Թեքալիում Լեւոն Ջավախյանի ունեցած ելույթի վերնագիրն է:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ