Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանի քրեական գործով դատախազը չէր ներկայացել

Մարտ 17,2014 14:54

ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանն այսօր պետք է լսեր Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի բողոքը, որը կապված էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացրած դատավճռի հետ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Հ. Հովհաննիսյանը դատապարտվել է 100.000 դրամ տուգանքի՝ «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ սեփականատեր Սենիկ Ջուլհակյանին «հրելու», «մարմնական վնասվածք հասցնելու» համար: Տուժողն այսօր դատարան չէր եկել եւ խնդրել էր դատարանից՝ բողոքը լսել առանց իր մասնակցության, իսկ մեղադրողի բացակայության մասին դատարանը որեւէ տեղեկություն չուներ:

Չնայած թե՛ Համայակ Հովհաննիսյանը, թե՛ նրա՝ այսօր ներգրավված նոր պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սերյոժա Աբրահամյանը կողմ էին, որ բողոքի քննությունը շարունակվի, սակայն դատարանը որոշեց հետաձգել նիստը: Այն նշանակեց մարտի 31-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31