Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրամասնություններից ամենաշատ գումարը կառավարությունը ռուսական համայնքին կտա

Մարտ 17,2014 14:48

Ամեն տարի պետական բյուջեից մեր երկրի ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին հատկացվում են գումարներ՝ նրանց կրթական ու մշակութային խնդիրները լուծելու համար: Այս տարի կառավարությունը որոշել է հատկացնել 20 միլիոն դրամ:Այս մասին տեղեկանում ենք կառավարության մարտի 20-ի նիստի օրակարգից:

Գումարը կբաշխվի ըստ էթնիկ համայնքների: Դրանց ցանկը կառավարությանն է ներկայացրել աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը: Ըստ ցանկի՝ այդ 20 միլիոնից ամենաշատ գումարները՝ շուրջ 11 միլիոն դրամը , բաժին են ընկնելու ռուսական համայնքի «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն հ/կ-ին: 

Մնացած՝ 9 միլիոն դրամից 818 հազար դրամը կհատկացվի «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» հ/կ-ին, 409 հազար դրամը՝ «Աթուռ» ասորիների ասոցիացիային, գերմանական «Տեւտոնիա» գերմանացիների մշակութային հասարակական կազմակերպությանը կհատկացվի 818 հազար դրամ, նույնքան գումար էլ՝ «Երեւանի բելառուսների համայնք «Բելառուս» հ/կ-ին: Լեհերի համագործակցության «Պոլոնիա» բարեգործական հ/կ-ին,  «Եզդիների ազգային միությանը», «Հունական հասարակական կազմակերպությունների միությանը», «Հայաստանի հրեական համայնք» հ/կ-ին, «Վրացական «Իվերիա» համայնք» բարեգործական կազմակերպությանը եւ «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հ/կ-ին էլ՝ յուրաքանչյուրին 818 հազարական դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31