Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյան. «Ուկրաինան թույլ տվեց իրեն վերածել աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմի»

Մարտ 17,2014 14:44
Ashot Manucharyan

«Ռուսները մի արտահայտություն ունեն, ասում են՝ «тише воды, ниже травы». Հիմա Ադրբեջանն այդ վիճակում պետք է լինի, որ փորձի խուսափել իր համար նախատեսված հնարավոր փորձանքներից»,- այսօր «Ուրբաթ» ակումբում հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդիրն ու ուկրաինական իրադարձություններն իրար կապելուն:

Աշոտ Մանուչարյանի համոզմամբ՝ Ռուսաստանը մտել է պատերազմի մեջ, իսկ մարտունակ լինելու համար, նա նախ եւ առաջ պետք է ամբողջականացնի իր ազդեցության տարածքները, ու նրա համար հերթական թիրախն Ադրբեջանն է, որի կարգավիճակը պետք է փոխվի։

Աշոտ Մանուչարյանը գտնում է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ից սովորել ու ընդօրինակել է կատարվածը, ուստի՝ Ուկրաինան ինքն է մեղավոր, քանի որ թույլ տվեց իրեն վերածել աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմի. «ԱՄՆ-ը Ռուսաստանին, այսինքն՝ արջին որջից հանել է, իսկ որջ վերադարձնելն արդեն անհնար է»,- վստահեցրեց նա:

Աշոտ Մանուչարյանը կարեւորեց նաեւ Թուրքիայի դերը, ասելով, թե այն պետք է տրոհվի:
Աշոտ Մանուչարյանը գտնում է՝ «Հայաստանը Նախիջեւանի հարցով պետք է բանակցի Ռուսաստանի ու Իրանի հետ»,- ասաց նա հավելելով, որ այս մասին շատ է խոսվում, բայց չի բարձրաձայնվում:

Անդրադառնալով Ղրիմի հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակին՝ Աշոտ Մանուչարյանն ասաց, որ կատարվածը մեծ փոփոխությունների սկիզբ է, սակայն՝ «Ոտքի ելած ժողովուրդը չպետք է երբեք թույլ տար իրեն օգտագործեին: Ուկրաինայի ժողովուրդն ուզում էր ապրել առանց օլիգարխների, նորմալ կյանքով, բացի այդ, ուզում էր զարգացնել հարաբերությունները Եվրոպայի հետ՝ պահպանելով Ռուսաստանի հետ ունեցած իր հարաբերությունները: Նրանց համար հարցը հստակ էր, բայց Մայդանը վերածվեց Եվրամայդանի եւ ժողովուրդը թույլ տվեց օգտագործել իրեն»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31